Մարգարյան
ազգանուն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մարգարյան, հայկական ազգանուն[1]. կազմվել է Մարգար անունից։ Կա նաև Մարգարով ձևը։
Ազգանունը կրողներ
- Ալեքսանդր Սիմոնի Մարգարյան (1924-2001), լեզվաբան։
- Անահիտ Երվանդի Մարգարյան (ծնվ․ 1988), դաշնակահարուհի։
- Անահիտ Մարգարյան (ծնվ․ 1994), արձակագիր, բանաստեղծուհի[2]։
- Անդրանիկ Նահապետի Մարգարյան (1951-2007), քաղաքական գործիչ։
- Անդրանիկ Վանյայի Մարգարյան (1967-1994), ազատամարտիկ։
- Աշոտ Արմենի Մարգարյան (հոկտեմբերի 14, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ ), հայ հասարակական և պետական գործիչ, Արցախի Հանրապետության վարչապետի օգնական (2014-2016), Հայաստանի վարչապետի օգնական (2016 հոկտեմբեր 18 - 2017 փետրվար 6)։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2017, փետրվար - 2017, հուլիս)։ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրի պատասխանատու (2017 թվականի սեպտեմբերից)։
- Աշոտ Յուրիի Մարկարյան (հունվարի 12, 1968, Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ ), ռուս սամբիստ և ձյուդոիստ, ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն և մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի, տնտեսական գիտությունների թեկնածու։
- Ասատուր Եփրեմի Մարգարյան (1906-1993), պտղաբույծ[3]։
- Արթուր Արայիկի Մարգարյան (ծնվ․ 1977), մականորդ, հարձակվող, մարզիչ։
- Արթուր Մարգարյան (ծնվ․ 1982), երաժիշտ, կիթառահար։
- Արշալույս Եղիշեի Մարգարյան (1924-1987), բանասեր, գրաքննադատ։
- Արշալույս Հակոբի Մարգարյան (1914-2008), բանաստեղծուհի։
- Արմեն Էմիկի Մարգարյան (ծնվ. 1966), ՀՀ պետական գործիչ։
- Արմեն Հարությունի Մարգարյան (ծնվ․ 1971), կինոյի և դրամատիկ թատրոնի դերասան։
- Արմեն Ստեփանի Մարգարյան (ծնվ․ 1956), ճարտարագետ-մեխանիկոս[3]։
- Արմեն Մարգարյան (ծնվ․ 1978), ձեռնարկատեր, ստրատեգ։
- Բենիամին Եղիշեի Մարգարյան (1913-1985), աստղագետ։
- Գուրգեն Արտուշի Մարգարյան (1978-2004), սպա։
- Երվանդ Հրանտի Մարգարյան (ծնվ․ 1961), պատմագետ։
- Լևոն Պարթևի Մարգարյան (19232008), մանկաբարձ-գինեկոլոգ։
- Կարեն Բենիկի Մարգարյան (ծնվ․ 1982), ՀՀ պետական գործիչ։
- Կարեն Էդուարդի Մարգարյան (1964-1991), օդաչու։
- Կարեն Վաչիկի Մարգարյան (ծնվ․ 1962), ՀՀ պետական գործիչ։
- Կարեն Մարգարյան (ծնվ․ 1955), արձակագիր։
- Հենրիկ Ռուբենի Մարգարյան (1925-2017), կինոռեժիսոր։
- Հովհաննես Հայկի Մարգարյան (ծնվ․ 1964), ՀՀ քաղաքական և պետական գործիչ։
- Հովհաննես Սարգսի Մարգարյան (1901-1963), ճարտարապետ։
- Հրաչյա Խաչատուրի Մարգարյան (1912-1967), կուսակցական, պետական աշխատող։
- Մարգար Ավետիսի Մարգարյան (1894-1941), դուդուկահար։
- Մարո Եղիշեի Մարգարյան (1915-1999), բանաստեղծ, թարգմանչուհի։
- Միշա Կնյազի Մարգարյան (ծնվ․ 1948), ճարտարապետ։
- Շավարշ Սեդրակի Մարգարյան (1930-2000), տնտեսագետ։
- Պարթև Համբարձումի Մարգարյան (1898-1980), մանկաբարձ-գինեկոլոգ։
- Սամվել Սիրեկանի Մարգարյան (ծնվ․ 1952), բանաստեղծ[2]։
- Սամվել Սուրենի Մարգարյան (ծնվ․ 1954), օդաչու, ավիատոր, պետական գործիչ։
- Սիրանուշ Ալեքսանդրի Մարգարյան (ծնվ․ 1971), գրաքննադատ[2]։
- Ստեփան Գրիգորի Մարգարյան (Ղարագեբակյան, ծնվ. 1960), ՀՀ քաղաքական, պետական գործիչ։
- Ստեփան Ենոքի Մարգարյան (ծնվ․ 1930), մեքենագետ[3]։
- Տարոն Անդրանիկի Մարգարյան (ծնվ․ 1978), քաղաքական գործիչ։
Remove ads
Գրական հերոսներ
- Առյուծիկ Մարգարյան, Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» վիպակի հերոսներից[4]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads