Արշավիր Շավարշյան

հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia

Արշավիր Շավարշյան
Remove ads

Արշավիր Մեսրոպի Շավարշյան (մայիսի 14 (26), 1884[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 11, 1960(1960-09-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մանկավարժ, պրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954

Remove ads

Կրթություն

Արշավիր Շավարշյանը ծնվել է Իգդիրում (Սուրմալուի գավառ), քահանա Մեսրոպ (Ալեքսանդր) Շավարշյանի ընտանիքում[2]։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1896-1998 թվականներ), որտեղ աշակերտել է Աղայանին և Պռոշյանին, և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1898-1906 թվականներ)։ Ավարտելով Ճեմարանը որպես մանկավարժ աշխատել է Եկատերինոդարի (Կրասնոդար) հայկական ծխական դպրոցում (1906-1910 թվականներ)։ 1910-1914 թվականներին սովորել է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում, Արշավիր Շավարշյանը ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժություն-հոգեբանություն բաժինը։

Remove ads

Գործունեություն

1914-1918 թվականներին մանկավարժություն և հոգեբանություն է դասավանդել Գևորգյան ճեմարանում։ 1918 թվականին փոխադրվել է Երևան՝ տարրական դպրոցների տեսուչի պաշտոնով։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է լուսժողկոմատում որպես դպրոցական կենտրոնական հրահանգիչ (1921 թվական)։ 1921-1922 թվականներին նշանակվել է սոցդասվար Երևանի լուսբաժնում։

1921 թվականին Երևանում եղել է Ն. Կրուպսկայայի անվան դպրոցի հիմնադիրը և առաջին տնօրենը[3]։ 1921-1927 թվականներին լուսժողկոմատում վարել է ուսուցիչների վերապատրաստման, ապա դպրոցական բաժինները։ Երևանի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի բազայի վրա, ելնելով ուսուցչական կադրերի մեծ պահանջարկից, հիմնվել է Մանկավարժական ինստիտուտը և առաջին տնօրեն է նշանակվել Արշավիր Շավարշյանը։ Աշխատել է Երևանի պետական համալսարանում (1921-1935 թվականներ)՝ դասավանդելով մանկավարժական դիսցիպլինա, մանկավարժություն, հոգեբանություն, մանկավարժության պատմություն, հայ մանկավարժության պատմություն, թվաբանության մեթոդիկա։ Մինչև կյանքի վերջը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս (1935-1940 թվականներ), մանկավարժության ամբիոնի վարիչ (1940-1960 թվականներ), միաժամանակ տնօրենի տեղակալ (1943-1948 թվականներ)[4][5]։

1936 թվականին Հայկական ԽՍՀ Լուսժողկոմատի բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ ստացել է պրոֆեսորի կոչում։ 1954 թվականին ՀՍՍՌ Գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է «Գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչում։ Չորս անգամ ընտրվել Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։

Thumb
Արշավիր Շավարշյանի կիսանդրին Երևանի թիվ 40 դպրոցի դիմաց, քանդակագործ՝ Գաբրիել Եփրոյան
Remove ads

Հիշատակ

1963-1964 թվականներին Երևանի թիվ 40 դպրոցը վերանվանվել է Արշավիր Շավարշյանի անունով։ Դպրոցի առջև 1965 թվականիին տեղադրվել է Արշավիր Շավարշյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գաբրիել Եփրոյան

Ուսումնասիրություններ

Շավարշյանը հայ մանկավարժության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրներից է։ 1932 թվականից զբաղվել է հայ մանկավարժության պատմության առանձին խնդիրների և դեմքերի ուսումնասիրությամբ։ Հեղինակ է «Հայ մանկավարժներ» (գիրք 1-2, 1958-1961) մենագրության, մաեմատիկայի և երկրաչափությանը վերաբերող մի շարք դասագրքերի, խնդրագրքերի, մեթոդական ուղեցույցների և բազմաթիվ գիտական հոդվածների[6][7] ու աշխատությունների[8].

  • Հայ գիրք, 2012։ 1921-1930 թթ.
  • Մաթեմատիկա Գ տարի, Հայպետհրատ, 1933 թ.:
  • Հեքիաթներ, 1937։ տիտղթ. (խմբ.՝ Արշ. Շավարշյան)
  • Հայ մանկավարժներ։ XIX-XX դդ.(1920 թ.) Գիրք Բ, 1961։ տիտղթ. (կազմ. և խմբ.՝ Արշավիր Մեսրոպի Շավարշյան)
  • Թվաբանական խնդիրների եվ վարժությունների ժողովածու։ Մաս 1, Տարրական դպրոցի յերրորդ դասարանի համար, 1937։ տիտղթ. (թարգմ. Ա. Շավարշյան)
  • Բուգոսլավսկայա, Ն. Մաթեմատիկական գրագիտություն, 1921։ տիտղթ. (Թարգմ.՝Ա.Շ.)
  • Կյանք և հաշիվ (1928-1933 թ.)
  • Գրաֆիկ աշխատանքները դպրոցում (1935 թ.)
  • Ղ.Աղայանը որպես մանկավարժ (1939 թ.)
  • Աշակերտների առաջադիմության գնահատման նորմաները մաթեմատիկայից։ V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շավարշյան)
  • Աշակերտների առաջադիմության գնահատման նորմաները մաթեմատիկայից։ V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շավարշյան)
  • Իսահակ Հարությունյանը որպես մանկավարժ (1953 թ.)
  • Առաքել Բահաթյանի մանկավարժական հայացքները (1957 թ.)
  • Հովհ.Տեր-Միրաքյան
  • Ուսուցիչը հայ գեղարվեստական գրականության մեջ
  • Երեխայի կամքի դաստիարակումը ընտանիքում
  • Լև Տոլստոյի մանկավարժական գործունեությունը և մանկավարժական հայացքները
  • Կոմպլեքսային թեմաների դասավանդումը (1926 թ.)
  • Ա.Աստիճանի դպրոցի վերամշակված ծրագիրը (1926 թ.)
  • Ժողովրդական կրթությունը սովետական Հայաստանում (1945 թ.)
  • Միահամուռ ջանքերով բարձրացնել դպրոցականների կարգապահությունը (1955 թ.)
  • Դպրոցականի կուլտուրական վարքի դաստիարակումը (1956 թ.)
Երիտասարդության դաստիարակությունը միշտ էլ եղել է իմ մանկավարժական երկարամյա գործունեության նվիրական սուրբ ասպարեզը և այդպիսին էլ կմնա քանի դեռ աշխատանքի թեկուզ մի կաթիլ ուժ կա իմ մեջ, քանի դեռ բաբախում է իմ սիրտը։ Այս է եղել և մնում է իմ կյանքի խորհուրդը։
- Ա.Մ.Շավարշյան
Remove ads

Պարգևներ

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads