Արսեն Սաֆարյան
հայ երգիչ, երգահան, դերասան, կիթառահար, երաժիշտ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արսեն Ալբերտի Սաֆարյան (ապրիլի 12, 1977, Ծմակահող, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան, դերասան, կիթառահար, երաժիշտ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Արսեն Ալբերտի Սաֆարյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 12-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում։
1980 թվականին տեղափոխվել է քաղաք Հրազդան։
Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է ֆուտբոլ, մականախաղ և հաճախել է քանդակագործության խմբակ։
17 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում։
1994-1998թթ սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում։
16 տարեկան հասակում սկսել է նվագել կիթառ և կատարել տարբեր ժանրերի երգեր։
1995 թվականից երգել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից «Ամադեուս» երաժշտական կենտրոնում։
1996թ. մասնակցել է Հայաստանի Երգի պետական թատրոնի ամենամյա «Այո» երգի մրցույթին և մինչ 2000թ. սովորել ու աշխատել է թատրոնում։
2000 թվականից սկսել է անհատական գործունեության։ Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում, ունեցել է մենահամերգներ Երևանում և Արցախում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Արսեն Սաֆարյանի երգերի խոսքերի մեծ մասի հեղինակը հենց նրա եղբայրն է՝ Արթուր Սաֆարյանը
2007թ․ մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին։
Թողարկել է 6 ձայնասկավառակ, նկարահանել է 20-ից ավելի տեսահոլովակ[1]։
Remove ads
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Սկավառակագրություն
Տեսաերիզներ
- 2006 - Այսօր այստեղ
- 2007 - Ընդամենը 30
- 2007 - Քրիստինե Պեպելյանի, Արամեյի, Սոֆի Մխեյանի և Սիրուշոյի հետ
- 2013 - Live in Concert
Երգացանկ
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads