Արցախի Հանրապետության տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արցախի Հանրապետության տնտեսությունն իրենից ներկայացնում է ՄԱԿ անդամ որևէ երկրի կողմից չճանաչված Արցախի Հանրապետության հասարակության արտադրողական ուժերի զարգացման համապատասխնող արտադրահարաբերությունների ամբողջությունը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Remove ads
Պատմություն
Բնական հումքի հնարավորություններով պայմանավորված՝ Արցախ-Ղարաբաղում ավանդաբար գործել են շերամորդի բոժոժի նախնական մշակման, մետաքսագործության, գորգագործության, գինեգործության, մետաղաձուլության, օղեթորման (թթից և խաղողից) գործատներ, բրուտագործության կետեր, կղմինդրի, սայլերի, կառքերի պատրաստման, կոշիկի, կարի արհեստանոցներ, ձիթհաններ, ջրաղացներ և այլն։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում ֆրանսիացիները դեռևս 19-րդ դարում արդյունահանել են բազմամետաղների հանքանյութ։ Շուշիում գործել է ջրէկ (30 կՎտ)։
Արցախ-Ղարաբաղում բոժոժի վերամշակումն սկսել են 19-րդ դարի 60-ական թվականներին։ Մինչև 1918 թվականը երկրամասում գործել են մետաքսաթելի 36 և թելի ոլորման 10 գործատներ։ Արտադրած մետաքսաթելն սպառվել է Ռուսաստանում ու Ֆրանսիայում, իսկ գորգերը՝ Պարսկաստանում և այլուր։ 1879 թվականին Ֆիլադելֆիայում (ԱՍՆ) կազմակերպված միջազգային տոնավաճառում Ղարաբաղի մետաքսն արժանացել է արծաթե, իսկ 1882 թվականի Մոսկվայի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի։ 19-րդ դարի վերջին Ղարաբաղի մետաքսաթելից գործվել են Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները։
Տնտեսության առաջնթացը
Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը հաջորդած պատերազմ, գործողությունների հետևանքով գործող արտադրական հզորությունների 85 %-ը, բնակելի ֆոնդի 50 %-ը, սոցիալ-մշակութային ոլորտի հարյուրավոր օբյեկտներ, կապի և հաղորդակցության մեծ մասը շարքից դուրս են եկել։ Տնտեսական կյանքի վերականգնման առաջին նշանները երևացել են 1994 թվականի զինադադարից հետո միայն, երբ հանրապետության շուրջն ստեղծվել է անվտանգության գոտի, և բնակչությունը, հարաբերական խաղաղության պայմաններում, հնարավորություն է ստացել զբաղվելու արտադրական գործունեությամբ։ Պատերազմից ավերված տնտեսության վերականգնմանը զուգահեռ՝ նորաստեղծ հանրապետությունը ձեռնամուխ է եղել տնտեսական բարեփոխումների, որոնց սկզբնական փուլը բնութագրվում է սեփականության իրավ, հիմքի ստեղծման և շուկայական հարաբերությունների անցման գործընթացով։
Կատարվել են տնտեսության ճյուղերի կառուցվածքային փոփոխություններ, հիմնական կապիտալի նորացումներ։ 2006 թվականին ամբողջովին ավարտվել է փոքր ձեռևարկությունների սեփականաշնորհումը, շարունակվել է միջին կարողության ձեռնարկությունների ապապետականացումը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads