Ելիսեյան պալատ

From Wikipedia, the free encyclopedia

Ելիսեյան պալատ
Remove ads

Ելիսեյան պալատ (ֆր.՝ Palais de l'Élysée), Ֆրանսիայի նախագահի նստավայրը Փարիզում։ Գտնվում է Փարիզի 8–րդ շրջանում՝ Ֆոբուր Սենտ Օնորե փողոցում։ Մյուրատի դահլիճում տեղի են ունենում Ֆրանսիայի նախարարների խորհրդի նիստերը։ Պալատի շրջակա այգիներում Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14–ին, տեղի են ունենում տոնակատարություններ՝ Ֆրանսիայի Հանրապետության օրվա առթիվ։

Արագ փաստեր Ելիսեյան պալատ, Երկիր` ...

Ելիսեյան պալատում նախագահը հանրապետական գվարդիայի հանդիսավոր պահակախմբով ընդունում է այլ պետությունների ղեկավարներին։

Remove ads

Պատմություն

Պալատը կառուցվել է 1718—1722 թվականներին ճարտարապետ Արման–Կլոդ Մոլլեի նախագծով կոմս Էվրյոյի և նրա կնոջ համար որպես մայրաքաղաքային նորաձև առանձնատուն (hôtel de l'Élysée)։ Կոմսի մահից հետո՝ 1753 թվականին, այն ձեռք է բերել Լյուդովիկոս XV–ը մարքիզուհի Պոմպադուրի համար, որն էլ ընդարձակել է նրա տարածքը։ 1764 թվականին մարքիզուհու մահից հետո պալատն անցել է թագավորի հեռավոր ազգականներին։

Նապոլեոն Բոնապարտի օրոք պալատն առաջին անգամ օգտագործվել է կառավարության պահանջների համար։ 1805 թվականին պալատը ձեռք է բերել Մյուրատը[1]։ Վերջինիս՝ Նեապոլ մեկնելուց հետո այնտեղ հաստատվել է կայսրը։

1816 թվականին Ելիսեյան պալատը գնել է Լյուդովիկոս XVIII–ը։

1848 թվականին պալատը պաշտոնապես հռչակվել է Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ Նապոլեոն III–ի նստավայր, ով իրեն կայսր էր հռչակել։ Ելիսեյան պալատը, կայսրի ցանկություններին համապատասխան, վերանորոգվել է 1853—1867 թվականներին ճարտարապետ Լակրուայի կողմից։ Այդ ժամանակներից սկսած՝ պալատի արտաքին տեսքն այլևս չի փոփոխվել։

Thumb
Palais de l'Élysée, Paris.
Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads