Արցախի Հանրապետության Պետական նախարար
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքական պաշտոն Արցախի Հանրապետությունում։ Համարվում է Արցախի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարը։ Պաշտոնը ստեղծվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Արցախի Հանրապետության նոր սահմանադրության, որը հաստատվել էր 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով Արցախի վարչապետի պաշտոնը վերացնելուց հետո[1]։ Առաջին Պետական նախարար նշանակվել է Արայիկ Հարությունյանը։ 2023 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2025 թվականի մայիսի 20-ը պետական նախարար է եղել Արթուր Հարությունյանը։
2025 թվականի մայիսի 20-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Պետական նախարար[2]։
Remove ads
Պատմություն
Մինչ այդ, պաշտոնը կոչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար, իսկ այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետ։ Պաշտոնը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 18-ին՝ Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդի առաջին գումարման անդրանիկ նստաշրջանում[3]։ Չնայած ծայրահեղ վտանգավոր պայմաններին կազմակերպած համընդհանուր ընտրություններում ընտրվում է նորանկախ Արցախի առաջին օրենսդիր մարմինը, որն իր հերթին կազմավորում է նախարարների խորհուրդ, որի ղեկավար է նշանակվում Օլեգ Եսայանը։
Remove ads
Արցախի վարչապետների ցանկ (1992-2017)
Մինչ օրս գործած Արցախի վարչապետների ցանկը[4]՝
- Օլեգ Եսայան (1992)
- Ռոբերտ Քոչարյան (1992-1994)
- Լեոնարդ Պետրոսյան (1994-1998)
- Ժիրայր Պողոսյան (1998-1999)
- Անուշավան Դանիելյան (1999-2007)
- Արայիկ Հարությունյան (2007-2017)
Արցախի պետական նախարարների ցանկ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads