Արև Բաղդասարյան
հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արև Գրիգորի Բաղդասարյան (ապրիլի 2, 1918[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ[1][2] - փետրվարի 17, 1994[2], Երևան, Հայաստան[2]), հայ պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Շուշիում (Արցախ)։ Ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը։ 1936 թ. Դոնի Ռոստովի երգի և պարի օլիմպիադայում գրավել է առաջին տեղը։
1940 թ. ավարտել է Բաքվի պարարվեստի ուսումնարանը և դարձել մենապարուհի։ 1937-1941 թթ. հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ երգի-պարի անսամբլում։
1938 թ. Մոսկվայում Ավետիք Իսահակյանն Արևին խորհուրդ է տվել տեղափոխվել Հայաստան։ 1941 թ. նա դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես է եկել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների խրամատներում։
1946 թ.-ից աշխատել է Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում և ելույթներ ունեցել Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում և արտերկրում՝ Կանադա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա, Բիրմա (այժմ՝ Մյանմա), Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հնդկաստան, Նեպալ, Պակիստան, Եգիպտոս, Լիբանան (Բեյրութ) և այլուր։
1981 և 1991 թթ. հյուրախաղերով հանդես է եկել Վաշինգտոնում (ԱՄՆ)։
Արտիստուհու հեղինակած ամենասիրված երգերից էր «Նախշուն բաջին»[3]։ 1955-1987 թթ. եղել է «Բարեկամություն» երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավարը։ Բեմական գործունեության 50 տարիների ընթացքում կատարել է աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր։
1961 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։
Մահացել է Երևանում, 1994 թ. փետրվարի 17-ին։ Թաղվել է «Նախշուն բաջու» տարազով[4]։
Remove ads
Հիշատակ
- «Բարեկամություն» երգի և պարի համույթին 1983 թ. շնորհվել է Արև Բաղդասարյանի անունը
- Երևանի Աբովյան փողոցի 21-րդ շենքի պատին (այդ շենքում ապրել է երգչուհին) ամրացված է նրա հուշատախտակը
- Երևանի Տերյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղադրված «Ղարաբաղցի կինը» քանդակը (հեղինակ՝ Դավիթ Երևանցի) ստեղծվել է Արև Բաղդասարյանի կերպարով
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads