Բաբ էլ-Մանդեբի նեղուց
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բաբ-էլ-Մանդեբի նեղուց կամ Բաբելմանդեբի նեղուց[1] (արաբ․՝ باب المندب (Բաբ-էլ-Մանդեբ - «արցունքի դարպաս»), ֆր.՝ Bab-el-Mandeb), նեղուց Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում։ Երկարությունը 109 կմ է, նվազագույն լայնությունը՝ 26 կմ, նվազագույն խորությունը՝ 31 մ։
Remove ads
Աշխարհագրություն
Նեղուցը հաղորդակցում է Ադենի ծոցը Կարմիր ծովի հետ[2]։ Ամենափոքր լայնությունը 26 կմ է, ֆարվատերի խորությունը `182 մ։ Պերիմ կղզով նեղուցը բաժանված է երկու անցատեղու` Մեծ (25 կմ լայնությամբ, կամ Դակտ ալ-Մայուն) և Փոքր ( հայտնի է նաև Բաբ-Իսքանդեր - Ալեքսանդրի նեղուց, 3 կմ լայնությամբ)։ Աֆրիկյան ափին է գտնվում Սեբայի ոչ մեծ կղզիների խումբը։ Նեղուցի հոսանքները. ձմռանը` մակերեսային են, ավելի քիչ աղի ջուր են տանում Կարմիր ծով, և խորքային, որոնք ավելի աղի ջուր են տեղափոխում Կարմիր ծովից։ Ամռանը Կարմիր ծովի աղի ջրերի հոսքը կատարվում է մակերեւութային հոսանքով (մինչև 25-50 մ խորությամբ) և ստորին հոսանքներով (100-150 մ-ից ներքև), ջրերի ներհոսքը Կարմիր ծով կատարվում է միջանկյալ հոսանքներով (25-50 մ-ից մինչև 100-150 մ խորությամբ)։ Նեղուցի անունը կապված է վտանգավոր նավարկության հետ։ Արաբական լեգենդի համաձայն, անունի ծագումը կապված է այս տարածքում հին ժամանակներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։ Նեղուցը տնտեսական և ռազմավարական մեծ նշանակություն ունի, քանի որ այն գտնվում է Եվրոպայից դեպի Արևելյան և Հարավային Ասիա, ինչպես նաև Ավստրալիա։
Remove ads
Պատմություն
70-60 հազար տարի առաջ օվկիանոսի մակարդակը մոտավորապես 50 մետրից ցածր էր ներկայիս ժամանակից ( այլ տվյալների համաձայն` 80 մետր), և նեղուցն արդեն 1,2-1,4 կմ էր (քանի որ Արաբական սալը տարեկան 2 սմ-ով հեռանում էր Աֆրիկականից )։ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը այդ ժամանակ որոշ տեղերում հիշեցնում էր առափնյա ծանծաղուտի շղթայի[3].:
Ծագումնաբան Ս. Օփենհեյմերի վարկածով, մոտ 80 հազար տարի առաջ (մինչև Սումատրա կղզում գտնվող Թոբա հրաբխի ժայթքումը, 74 հազար տարի առաջ ), ժամանակակից անատոմիական մարդկանց փոքրաթիվ խումբը հաղթահարելով անցել են «Մահվան դարպասը» (Բաբ-էլ- Մանդեբի նեղուցը) և սկսել են շարժվել Աֆրիկայից դեպի Հնդկաստան, Ինդոնեզիա և Ավստրալիա, Եվրոպա հասնելով 50 հազար տարի առաջ[4].:
Ըստ Թյուբիհենի համալսարանի (Գերմանիա) գիտնականների, ժամանակակից տիպի մարդկանց առաջին ալիքը Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը հաղթահարել են 130 հազար տարի առաջ, դառնալով Ավստրալիայի աբորիգենների, պապուասների եւ մելանեզիացիների նախնիները։ Իսկ ասիական այլ ժողովուրդների նախնիները համարվում են բանական մարդու երկրորդ ալիքի ժառանգները, ովքեր ծագել են Աֆրիկայից դեպի հյուսիս՝ Կարմիր ծով, դեռ 50 հազար տարի առաջ[5][6][7].:
Remove ads
Ենթաշրջան
Բաբ-էլ-Մանդեբը նաև Արաբական Լիգայի ենթաշրջան է, որը ներառում է Ջիբութին, Եմենը և Էրիթրեան։
Ժողովրդագրություն
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads