Բանկ Օտոմանի գրավում
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բանկ Օտոմանի գրավում կամ Բանկ Օտոմանի միջադեպ (օգոստոսի 14, 1896), 1894-1896 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն։ Կազմակերպիչներն էին դաշնակցական գործիչներ Բաբկեն Սյունին, Արմեն Գարոն և Հրաչը (Հայկ Թիրաքյան)։

Բուն գործողությունը

1896 թվականի օգոստոսի 14-ին 31 զինված հայեր գրավում են Կոստանդնուպոլսի օսմանյան բանկը և Եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Գործողության սկզբում Բաբկեն Սյունին գնդակից խոցվում և, ընկնելով, զոհվում է իր ձեռքի ռումբի պայթյունից, ինչից հետո գործողությունը ղեկավարում են Արմեն Գարոն ու Հրաչը[1]։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։
Գործողությանը հետևեցին զանգվածային հայերի կոտորածներ Պոլսում։ Խոստացված բարեփոխումներն այդպես էլ չիրականացվեցին[1]։
Remove ads
Գրականությունում
Բանկ Օտոմանի միջադեպին է անդրադարձել Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպը։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads