Բապտիստական եկեղեցի

From Wikipedia, the free encyclopedia

Բապտիստական եկեղեցի
Remove ads

Բապտիստական եկեղեցի (հին հունարեն՝ βάπτισμα : մկրտություն, հին հունարեն՝ βαπτίζω «ընկղմում եմ ջրում»[1]) Բողոքականության ուղղություններից մեկը[2]։

Thumb
ԱՄՆ-ի առաջին բապտիստական եկեղեցին Ռոդ Այլենդի Փրովիդենսում, որը կառուցվել է 1776 թվականին

Դավանանքն առաջացել է անգլիական պուրիտանների շրջանում[1]։ Բապտիստական դավանաբանության հիմքում, որից ծագում է ուղղության անվանումը, ընկած է մեղսավոր կյանքից հրաժարվելու և հասուն տարիքում ինքնակամ և գիտակցված մկրտության սկզբունքները։ Մանուկների մկրտությունը մերժվում է, քանի որ նրանք մկրտության պահին չեն գիտակցում մկրտության հոգևոր իմաստը և սեփական կամքով չեն մկրտվում։ Ինչպես մյուս բողոքականները, բապտիստները նույնպես համարում են, որ Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր Կտակարանների 66 գրքերից։ Եկեղեցական կյանքի կառուցվածքի հարցում հակվումում են համընդհանուր քահանայության և եկեղեցական համայնքների անկախության սկզբունքներին։ Համայնքի քահանան բացարձակ իշխանություն չունի, առավել կարևոր հարցերը որոշվում են եկեղեցական խորհրդում և հավատացյալների ընդհանուր հավաքի եղբայրական խորհրդում։ Շաբաթական գլխավոր ժամերգությունը բապտիստները անց են կացնում կիրակի, շաբաթ օրերին կարող են կազմակերպվել հավելյալ հավաքներ, որոնք նվիրված կլինեն աղոթքներին, Աստվածաշնչի ուսուցմանը և քննարկմանը և կրոնական այլ գործերի։

Ժամերգությունները կազմված են երգերից՝ որոնք ուղեկցվում են գործիքային երաժշտությամբ, քարոզներից, հանկարծաստեղծ աղոթքներից և հոգևոր պոեմների և բանաստեղծությունների ընթերցանություններից[3]։

Remove ads

Անվանում

«Բապտիստ» բառը, որը նշանակում է բապտիզմի հետևորդ, ծագում է հունարեն «βάπτισμα» բառից, որը նշանակում է մկրտություն, ինչն էլ իր հերթին ծագում է βαπτίζω բառից, որը նշանակում է «ընկղմում եմ ջրում»[1]։ Բապտիզմի ոչ պաշտոնական ինքնանվանումներն են՝ «աստծո երեխաներ», «վերածնվածներ», «աստծո վերածնված երեխաներ»։

Բապտիստները կատարում են մկրտությունը գիտակից տարիքում` մկրտվողին ամբողջովին ընկղմելով ջրի մեջ։ Քրիստոնյա բապտիստների գաղափարի ծագումը կապված է մկրտության մասին ավետարանչական ուսուցման հետ։

  • «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը» (Մթ. 28:19).
  • «Ով որ հավատաց եւ մկրտուեցավ նա կ՚փրկուի» (Մկ. 16:16).
Remove ads

Բապտիզմի հիմնական սկզբունքներ

Լոնդոնում 1905 թվականին քրիստոնյա բապտիստների Առաջին համաշխարհային համագումարի ժամանակ որպես դավանաբանության հիմք հաստատվել է Առաքելական հանգանակը և ձևակերպվել են հետևյալ սկզբունքները

  1. Աստվածաշունչը հավատքի գործերում և գործնական կյանքում միակ անսխալական հեղինակությունն է։
  2. Եկեղեցին պետք է կազմված լինի միայն վերածնվածներից։
  3. Մկրտությունը և հաղորդությունը տրվում են միայն վերածնվածներին։
  4. Հոգևոր և գործնական հարցերում տեղական համայնքների անկախությունը։
  5. Տեղական համայնքի անդամների համահավասարությունը՝ համընդհանուր քահանայություն։
  6. Մտքի ազատություն բոլոր հավատացյալների և անհավատների համար։
  7. Եկեղեցու տարանջատումը պետությունից։

Սերգեյ Սանիկովը համարում է, որ քրիստոնյա բապտիստների առաջին Համաշխարհային համագումարի պաշտոնական փաստաթղտերում առկա տեղեկությունները այս սկզբունքների մշակումների և քննարկումների մասին, վկայում է այն մասին, որ նշված դավանաբանության դրույթները համագումարի ընթացքում կարող էին միայն հրապարակվել, ոչ թե մշակվել[4]։

Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads