Բոհդան Խմելնիցկի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բոգդան Զինովի Միխայլովիչ Խմելնիցկի (ուկրաիներեն՝ Богдан Зиновій Михайлович Хмельницький, ոչ վաղ քան հոկտեմբերի 30 (նոյեմբերի 9), 1595 և ոչ ուշ քան դեկտեմբերի 27 1595 (հունվարի 6 1596), Սուբոտով, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հուլիսի 27 (օգոստոսի 6), 1657[1], Չիգիրին, Կազակական հետմանություն), ուկրաինական պետական գործիչ, զորավար, Ուկրաինայի հետման (1648-1657)։ 1640-ական թթ. կեսերին նախապատրաստել, 1648 թվականին գլխավորել է լեհական տիրապետության դեմ ուկրաինական ժողովրդի ազատագրական պայքարը։ Խմելնիցկին հաղթանակներ է տարել լեհական զորքերի դեմ Ժոլտիյե Վոդիի, Կորսունի, Պիլյավցիի (1648), Բատոգի (1652) մարտերում։
Գիտակցելով պանական Լեհաստանի լծից սեփական ուժերով Ուկրաինան ազատագրելու անհնարինությունը և արտահայտելով Ռուսաստանի հետ վերամիավորվելու ուկրաինական ժողովրդի կամքը՝ Խմելնիցկին ձգտել է իրականացնել այդ միավորումը։ 1654 թվականի հունվարի 8-ին Պերեյասլավում ժողովրդական ռադան հռչակեց Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ։ Ուկրաինական զորքերը Խմելնիցկու գլխավորությամբ ակտիվորեն մասնակցեցին Ուկրաինայի համար ռուս-լեհական պատերազմին։ Ազատագրական պատերազմի ընթացքում Խմելնիցկին հանդես եկավ միաժամանակ որպես զորավար, դիվանագետ և ուկրաինական պետականության կազմակերպիչ։ Նրա օրոք ստեղծված պետական ապարատը, թեկուզև կազակային վերնախավի և ուկրաինական շլյախտայի դասակարգային գործիքն էր, այնուամենայնիվ, մեծ դեր խաղաց Լեհաստանի տիրապետությունից ուկրաինական ժողովրդի ազատագրության գործում։
1888 թվականին Կիևում կանգնեցվել է Խմելնիցկու արձանը։ 1943 թվականին խորհրդային կառավարությունը սահմանեց Խմելնիցկու երեք աստիճանի շքանշաններ։ 1943 թվականին Պերեյասլավը վերանվանվեց Պերեյասլավ-Խմելնիցկի։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads