Բուրկինա Ֆասո
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բուրկինա Ֆասո (ֆր.՝ Burkina-Faso), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Սահմանակից է Մալիին, Նիգերին, Բենինին, Տոգոյին, Գանային և Կոտ դ'Իվուարին։ Տարածքը՝ 274 հազար կմ²։ Մայրաքաղաքը՝ Ուագադուգու։
Remove ads
Անվանում
Մինչև 1984 թվականի օգոստոսի 4-ը կոչվել է Վերին Վոլտա (Վերին Վոլտայի Հանրապետություն)։ Անվանումը ստացել է Վոլտա գետից։ Երկրի տարածքում հոսում են այդ գետի ակունքները՝ Սև Վոլտան և Սպիտակ Վոլտան․ այստեղից էլ «վերին» մակդիրը։
Նոր անվանումը տեղական լեզուներով նշանակում է «պատվարժան մարդկանց հայրենիք»[5]։
Աշխարհագրություն
Ռելիեֆը
Մակերևույթը ալիքավոր սարավանդ է (բարձրությունը մինչև 500 մ), որի վրա բարձրանում ենմինչև 750 մ բարձրությամբ լեռներ։
Ժողովրդագրությունը
Բնակչության 50 տոկոսից ավելին մոսիներ են, մնացածը՝ բոբոներ, լոբիներ, ֆուլբեններ, տուարեգներ և այլք։
Տնտեսություն
Ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղըարոտային անասնապահությունն է։ Արտահանվող մշակաբույսերն են բամբակենին, կարիտեն (ձիթատու ծառ), գետնանուշը։ Պարենային հիմնական մշակաբույսերն են կորեկը, սորգոն, եգիպտացորենը, բրինձը։ Կան կաշեգործական, բամբակազտիչ, տեքստիլ, ձիթագործական ձեռնարկություններ։
Պատմություն
20-րդ դարասկզբին եղել է Ֆրանսիայի տիրույթը։ 1960-ի հունիսիսից անկախ պետություն է։
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads