Գաբրիել Մետսյու
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գաբրիել Մետսյու (հոլանդերեն՝ Gabriël Metsu, հունվար 1629[1][2][3], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] - հոկտեմբերի 24, 1667[1][4], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), հոլանդացի նկարիչ։
Ստեղծագործել է Լեյդենում և Ամստերդամում։ Մետսյուի աշխատանքները, որոնք կրում են Ռեմբրանդի, Գ․ Տերբորխի, Յա․ Վերմերի ազդեցությունը, աչքի են ընկնում լուսաստվերի նուրբ և առարկաների, գործվածքների մակերեսների վիրտուոզ մշակումով։ Կոլորիտը ստեղծվել է գունային նրբին հակադրություններով։ Բյուրգերների կենցաղը պատկերող նրա նկարները տոգորված են միապաղաղ, փոքր-ինչ ֆլեգմատիկ տրամադրությամբ («Հիվանդը և բժիշկը», Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ)։
Remove ads
Կենսագրություն
Գաբրիել Մետսյուն ծնվել է հոլանդացի նկարիչ Ժակ Մետսյուի (մոտավորապես 1588-1629 թթ.) ընտանիքում։ Հենց հայրն էլ եղել է նրա նկարչության առաջին ուսուցիչը։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ հետագայում Գաբրիելը կերպարվեստի նրբությունների մեջ խորամուխ է եղել Գերարդ Դոուի (1613–1675) ղեկավարությամբ։ 1648 թվականին նա դարձել է Լեյդենի նկարիչների գիլդիայի առաջին անդամներից մեկը։ 1657 թվականին մեկնել է Ամստերդամ, որտեղ ապրել ու ստեղծագործել է մինչև իր կյանքի ավարտը։ Մահացել է երիտասարդ հասակում՝ 38 տարեկանում։ Նրա ստեղծագործություններից մեր օրերն են հասել 133-ը, որոնցից միայն 14-ն են թվագրված։ Արվեստի պատմաբանների կարծիքով՝ Մետսյուն, լինելով էկլեկտիկ նկարիչ, ստեղծագործել է հարափոփոխ ոճով ու տեխնիկայով, նա չի սիրել տևական ժամանակ կանգ առնել որևէ ոճի, նկարչական տեխնիկայի, թեմայի կամ տիպի վրա (a highly eclectic artist, who did not adhere to a consistent style, technique, or one type of subject for long periods[7]):
Նա հիմնականում պատկերել է ժանրային տեսարաններ (առավելապես՝ սենյակային), ինչպես նաև դիմանկարներ, շուկայական տեսարաններ, կրոնական թեմաներով ստեղծագործություններ։ Գաբրիել Մետսյուն կրել է անվանի մի շարք նկարիչների ազդեցությունը (Նիկոլաուս Կնյուպֆեր, Յան Ստեն, Գերարդ Տերբորխ, Յան Վերմեեր, Ռեմբրանդ...), և, չնայած դրան, կարողացել է ստեղծել ու զարգացնել իր ինքնատիպ ոճը, որին հատուկ են մանրամասների բծախնդիր, հանգամանալի մշակումը, լույսի խնամքով օգտագործումը, չճչացող, «թաքնված» էրոտիզմը։
Remove ads
Ստեղծագործությունների ընտրանի
- Թել մանող կինը - 1645, Էրմիտաժ
- Ծխողը - 1652, 24 × 21 սմ
- Լվացարարուհին - 23.9 × 21 սմ, Լազենկովյան պալատ, Լեհաստան[8]
- Զինվորն ու աղջիկը - Լուվր
- Ջրային ասցիտից տառապող կինը - Լոնդոն
- Սատկած աքաղաղը - 1659-1660, Պրադո, Մադրիդ
- Հիվանդ երեխան - մոտ. 1660, 32.2 × 27.2 սմ, Rijksmuseum, Ամստերդամ
- Այց մանկաբարձուհուն - 1661, Նյու Յորք
- Նամակ գրող երիտասարդը և նամակն ընթերցող աղջիկը - panel, 1662–1665, 52.5 × 40.2 սմ, Իռլանդիայի ազգային պատկերասրահ, Դուբլին
Remove ads
Պատկերասրահ
- Նամակ գրող երիտասարդը
- Նամակ ընթերցող կինը
- Հիվանդ երեխան
- Լողանալուց հետո հագնվող որսորդը, c. 1654-1656
- Խոհարարուհին, 1657
- Փողհարող հրուշակագործը, c.1660-3
- Կարմրազգեստ կինը, 1667
- Կարգազանցը c. 1661
- Հինլոպների ընտանիքը c. 1662
- Թավջութակ նվագող կինը, 1663
- Երգ հորինող աղջիկն ու հետաքրքրված երիտասարդը 1662-1663
- Ժանեկագործուհին, 1663
- Երիտասարդ զույգը նախաճաշին
- Այց մանկամսուր (1661)
- Թռչնավաճառը, 1662
- Խաչելություն
- Lady at a Virginal, 1660-1667
- Ծեր արբեմոլը circa 1650-1667
- Հիվանդ կինը
- Սատկած աքաղաղը
Գրականություն
- Robinson, F.W. (1974) Gabriel Metsu (1629-1667) a Study of His Place in Dutch Genre Painting of the Golden Age.
- Stone-Ferrier, L. (1989) Gabriel Metsu's Vegetable Market at Amsterdam: seventeenth century Dutch market paintings and horticulture. En: Art Bulletin Jrg. 71 (1989), n.º 3 (septiembre)
- Waiboer, A. (2005), «The early years of Gabriel Metsu», The Burlington Magazine, n.º 1223, Vol. CXLVII, p.80-90.
- Waiboer, Adriaan E. (2007), Gabriel Metsu (1629-1677): Life and work, Pro Quest, 2007, ISBN 9780549257363
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads