Գալակտիոն Տաբիձե

From Wikipedia, the free encyclopedia

Գալակտիոն Տաբիձե
Remove ads

Գալակտիոն Վասիլի Տաբիձե (վրաց.՝ გალაკტიონ ტაბიძე , նոյեմբերի 5 (17), 1891, Ճկղվիշի (Վանի շրջան), Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 17, 1959(1959-03-17)[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային գրող։ Վրաստանի ժողովրդական բանաստեղծ (1933), Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1944

Արագ փաստեր Գալակտիոն Տաբիձե վրաց.՝ გალაკტიონ ტაბიძე, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում (1908 թվականից)։ «Բանաստեղծություններ»-ի առաջին ժողովածուն լույս է տեսել 1914 թվականին։ 1916 թվականին եղել է «Երկնագույն եղջյուրներ» սիմվոլիստական խմբակի անդամ, բայց շուտով հեռացել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ազդեցությամբ գրել է «Դրոշնե՜ր շուտով» բանաստեղծությունը։ Պետրոգրադում ականատես է եղել Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակին։ «Դալանդ նավը» (1918) բանաստեղծության մեջ առաջին անգամ վրաց պոեզիայում հնչել է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունը։ 1919 թվականին հրատարակվել է Տաբիձեի «Արտիստական բանաստեղծություններ» ժողովածուն, որտեղ նկատելի է դեկադենտական պոեզիայի ազդեցությունը։ Տաբիձեն ողջունել է սովետական կարգերի հաստատումը Վրաստանում, պայքարել վրացական գրականության մեջ ֆորմալիստական և հակառեալիստական դրսևորումների դեմ։ 1922 թվականին հիմնադրել է «Գալակտիոն Տաբիձե» գրական ամսագիրը։ 1928 թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսի պատգամավորների հետ շրջագայել է Սովետական Միությունում, որի արդյունքն է «Դարաշրջան» (1930) պոեմը։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակի առթիվ գրել է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Հեղափոխական Վրաստան» (19311935 թվականին մասնակցել է Մշակույթի պաշտպանության հակաֆաշիստական առաջին կոնգրեսին (Փարիզ), այդ ուղևորության տպավորությամբ ստեղծել է «Եվրոպայի ճանապարհներով» (1935-1937) շարքը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է հայրենասիրական բազմաթիվ բանաստեղծություններ ու ռազմակոչեր, ետպատերազմյան տարիներին՝ հիմնականում քնարական երգեր։ Նրա գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան շատ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Thumb
Իշխանուհի Մերի, հաճախ ենթադրվում է, որ նա է եղել Գայակտիոնի մուսան (1911)
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads