Գալինա Լոգինովա

From Wikipedia, the free encyclopedia

Գալինա Լոգինովա
Remove ads

Գալինա Ալեքսանդրովնա Լոգինովա[1] (հոկտեմբերի 28, 1950(1950-10-28), Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ ռուս.՝ Гали́на Алекса́ндровна Ло́гинова), սովետական և ամերիկացի դերասանուհի։ Դերասանուհի և ֆոտոմոդել Միլա Յովովիչի մայրն է։

Արագ փաստեր Գալինա Լոգինովառուս.՝ Галина Александровна Логинова, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Գալինա Լոգինովը ծնվել Տուապսեում[2] : Ծնողները ռուսներ են՝ Տուլայից[3]։ Ավարտել է Դնեպրոպետրովսկի միջնակարգ դպրոցը։

1972 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Սկսել է նկարահանվել կինոյում դեռ ուսանողական տարիներին։ Առաջին դերը եղել է հայտնի հեռուստասերիալում՝ «Ստվերները հեռանում են կեսօրին» (1971)։ Խաղացել է թատրոնում և կինոյում։ Առավել հայտնի է «Շատ աղմուկ ոչնչից» (1973) ֆիլմի Բեատրիչի դերով և «Միլիոնավոր Ֆերֆաքսներ» ֆիլմի Մոլլիի դերով (1980)։

1973 թվականին ընդունվել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիան։ Այնտեղ ծանոթացել է հարավսլավացի բժիշկ Բոգդան Յովովիչի հետ և չնայած ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի տարբեր սպառնալիքներին՝ ամուսնացել նրա հետ[4]։ 1975 թվականին ունեցավ մի աղջիկ՝ Միլիցային։

1981 թվականի հունվարին իր ամուսնու և աղջկա հետ արտագաղթել է ԽՍՀՄ-ից[5]։ Ընտանիքը մի քանի տարի ապրել է Լոնդոնում, այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ՝ Սակրամենտո, հետո Լոս-Անջելես։

1980-ական թվականներին նա աշխատել է ռեժիսոր Բրայն դե Պալմայի տանը, որպես աղախին։ Գալինան օգնեց նրան դաստիարակել աղջկան ու օգնեց կարիերայում։ 2000-ական թվականներին նկարահանվեց մի քանի ռուսական և ագլիական ֆիլմերում։

Ներկայումս բնակվում է Նյու Յորքում։ Նա իր աղջկա գործակալն է։

Նա վերջին անգամ նկարահանվել է ամերիկյան համր ֆիլմում՝ «Համր կյանք» (անգլ.՝ Silent Life[6], դուրս է եկել էկրաններին 2012 թվականի օգոստոսում)։ Գալինան խաղում էր հայտնի հոլիվուդյան աստղի՝ Ալլա Նազիմովի դերում։ Ֆիլմում խաղում էին նաև Վլադիսլավ Կոզլովը, Իզաբելլա Ռոսսելլինին և ուրիշներ։

Remove ads

Անձնական կյանք

  • Ամուսին՝ Բոգդան Իովովիչ, բժիշկ-թերապևտ[7] (բաժանված են)
  • Դուստր՝ Միլլա Իովովիչ, դերասանուհի

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads