Գաղտնի սիրավեպ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Գաղտնի ժամադրություն, անձնական ժամադրություն կամ գաղտնի սիրավեպ հասկացությունները վերաբերվում են երկու մարդկանց սիրավեպին կամ ժամադրություններին, որոնք նրանք ցանկանում են գաղտնի պահել ուրիշներից, սակայն կարող էին հանգիստ հաղորդել[1]։ Այն հաճախ հատվում է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսին է, օրինակ, արգելված սերը։ Այս հասկացությունները հաճախ ներկայացվում են այնպիսի անվանումներով, ինչպիսին է, օրինակ, «գաղտնի սերը»։

Remove ads

Գաղտնի ժամադրության պատճառներ

Սեռական կողմնորոշում (ԼԳԲՏ)

Համասեռամոլները տաբու են աշխարհի որոշ շրջաններում, այդ թվում՝ Աֆրիկայի և Ասիայի երկրների մեծ մասում[2]։ Ուստի, դժվար չէ տեսնել այն մարդկանց, ովքեր ներգրավված են աշխարհի այդ տարածաշրջաններում նույնասեռ զուգընկերների հետ գաղտնի հանդիպումների մեջ։ Պատմաբան Դենիել Ռիվերսն իր «Արմատական հարաբերություններ. Լեսբուհի մայրեր, գեյ հայրեր և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանց երեխաները Միացյալ Նահանգներում» գրքում լույս է սփռել այն բանի վրա, թե ինչպես են գեյ ծնողները 1970-ական թվականների և 1980-ական թվականների սկզբին մշտապես վախենում կորցնել իրենց երեխաներին[3][4]։

Տարեց կանայք, որոնք փնտրում են երիտասարդ տղամարդկանց

Գործոններից մեկը, որը ստիպում է մարդկանց դիմել գաղտնի ժամադրություններին, նրանց տարիքն է։ Որոշ կանայք նախընտրում են հանդիպել ավելի երիտասարդ տղամարդկանց հետ, ովքեր արդեն քսան տարեկանն անցել են։ Քանի որ դա իրենց հասարակության մեջ նորմա չէ, նրանք կարող են հեռակա հարաբերություններ փորձարկել[5]։

Remove ads

Գաղտնի սիրավեպի թերություններ

Գաղտնի ժամադրությունների հիմնական թերությունը խաբված լինելու ռիսկն է։ Հաշվի առնելով, որ այս հարաբերություններն անձնական բնույթ են կրում, միայն դրանց մեջ ներգրավված մարդիկ են իմանալու բոլոր մանրամասնությունները։ Եթե մյուս կողմը դավաճանում է, դա բացահայտելու համար ժամանակ է պահանջվելու։ Եթե սիրավեպը բացահայտ է լինում, կանայք հակված են լինում իրենց հարաբերությունների մանրամասնություններով կիսվել այլ մարդկանց հետ։ Անձնական ժամադրությունների մեծամասնությունը տեղի է ունենում համացանցում[6]։ Այնպիսի առցանց հավելվածների հայտնվելուց հետո, ինչպիսիք են Tinder-ը և Badoo-ն, կողմերի միջև դավաճանությունը և մանիպուլյացիաներն աճել են։ Այս տեսակի հարաբերությունների թերություններից են նաև համարվում սթալքինգը և անձնական տիրապետման մշտական անհրաժեշտությունը[7]։

Remove ads

Օրինակներ

Դավաճանություն

  • «Ջոն Թաքերը պետք է մահանա» (անգլ.՝ John Tucker Must Die);
  • «Հմայիչ խաբեբաները» (անգլ.՝ Pretty Little Liars). Իան Թոմասը հանդիպում է Էլիսոն ԴոԼորենթիսի հետ Մելիսա Հասթինգսից գաղտնի, և Հանա Մարինը գաղտնի հանդիպում է Քալեբ Ռիվերսի հետ;
  • «Ըմբոստ ոգին» (անգլ.՝ Rebelde way)․ Վիկտորիա Փազը հանդիպում է Թոմաս Էզկուրայի հետ Պաբլո Բուստամանտեից գաղտնի։

Ընտանեկան անհամաձայնություն

  • «Պապայի փոքրիկ աղջիկ» (անգլ.՝ Daddy's Little Girl);
  • «Ուշ ամուսնություն» (եբրայերեն՝ חתונה מאוחרת );
  • «Գիշեր և օր» (անգլ.՝ Night and Day); Ալեքս Ուելսը հանդիպում էր իր դստեր՝ Դելա Ուելսի լավագույն ընկերոջ՝ Ջեյն Հարփերի հետ;
  • «Ռոմեո և Ջուլիետ» (անգլ.՝ Romeo and Juliet

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads