Գայանե Աթայան

հայազգի ուկրաինացի նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Գայանե Արմենի Աթայան (սեպտեմբերի 23, 1959(1959-09-23), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի, նկարչուհի Տատյանա Յաբլոնսկայայի և Արմեն Աթայանի դուստրը։

Արագ փաստեր Գայանե Աթայան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Գայանե Աթայանը ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 23-ին Կիևում, նկարիչներ Տատյանա Յաբլոնսկայայի և Արմեն Աթայանի ընտանիքում[1]։ 1983 թվականին ավարտել է Կիևի պետական գեղարվեստի ինստիտուտը (մանկավարժ-մասնագետ` Վիկտոր Շատալին)[2]։ Նկարիչն իր հիմնական ուսուցիչ համարում է մորը։

1982 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների[3], 1986 թվականից Ուկրաինայի նկարիչների միության անդամ է[2]։ Գայանե Աթայանի աշխատանքները ցուցադրվում են Կիևի ազգային պատկերասրահում, Զապորոժիեի, Խմելինսկի կերպարվեստի թանգարաններում, Թայվան կղզու «Դրակոն» թանգարանում, Ուկրաինայի բազմաթիվ պատկերասրահներում։ Շատ գործեր դարձել են Ուկրաինայի մշակույթի նախարարության հիմնական ցուցադրության գործեր, որոշներն էլ Ռուսաստանի և Ուկրաինայի մշակույթի, ինչպես նաև Ուկրաինայի ազգային բանկի և Գրադոբանկի հիմնական ցուցադրման նմուշներ[1][3]։

Remove ads

Ստեղծագործություններ

Գայանե Աթայանը հայտնի բնանկարիչ է[2], աշխատում է ավանդական ուղղություններով։ Սիրած ժանրը բնանկարն է[1]։

Հիմնական ստեղծագործություններն են[2][4]`

  • «Օլվիայի սկզբնաղբյուրը» (1983)
  • «Իռան ամանորյա հանդերձով» (աղջկա դիմանկարը) (1985)
  • «Աշունը Պոդոլում» (1989)
  • «Վարդագույն երեկո» (1993)
  • «Ռոմանտիկ բնապատկեր» (1994)
  • «Երեկոն Կիևում» (1994)
  • «Մառախուղ» (1995)
  • «Մթնշաղ» (1999)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads