Գավ անունով փիսիկը

From Wikipedia, the free encyclopedia

Գավ անունով փիսիկը
Remove ads

Գավ անունով փիսիկը (ռուս.՝ Котёнок по имени Гав), Լև Ատամանովի մուլտֆիլմերի շարք փոքրիկ փիսիկի և նրա առօրեայի մասին։ Մուլտֆիլմերի վերջին եզրափակիչ սերիան թողարկվել է ռեժիսորի մահից հետո։

Արագ փաստեր Գավ անունով փիսիկը, Տեսակ ...

Սցենարը գրվել է համանուն հեքիաթի հիման վրա, որի հեղինակը Գրիգորի Օստերն է։ Մուլտֆիլմը պատմում է Գավ անունով փիսիկի արկածների և նրա ընկեր Շարիկ անունով շնիկի մասին։ Գավը մշտապես հայտնվում է անախորժությունների մեջ, երբ տանից դուրս է գալիս։ Դա կապված է նրա անվան հետ։ Նա վստահ է, որ պետքա չխուսափել դժվարություններից, որովհետև բակի տարիքով կատուն իրեն ասել է․ «Քեզ միշտ տհաճություններ են սպասվում!»: Գավը գիտի՝ ինչպես ուտելիքը կիսել 2 մասի, կարողանում է գաղտնի լեզվով խոսել։ Տնային կատուների մասնագետի կարծիքով[1], Հաֆի արտաքինը ավելի շատ համապատասխանում է հին սիամական ցեղատեսակին։

Մուլտֆիլմի հիմնական գաղափարը ընկերություն սերմանելն է, մեծերի և փոքրերի փոխհարաբերությունների մասին է։

Remove ads

Պատմություն

Սկզբում Գավը եղել է նարնջագույն և սովորական փիսիկ, բայց վերջում մուլտիկպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը որոշել է, որ փիսիկը լինի ազնվացեղ՝ որպես նախատիպ վերցրել է սիամական կատվատեսակին[2]։ Ֆելինոլոգների (Ֆելինոլոգիան զոոլոգիայի ճյուղերից է) կարծիքով[1], Գավն իր ներաշխարհով նման է Thai cat կատվի տեսակին։

  • Գավ անունով փիսիկը (թողարկում 1) (1976)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 2) (1977)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 3) (1979)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 4) (1980)
  • Գավ անունով փիսիկը (թողարկում 5) (1982)
Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads