Լև Ատամանով

From Wikipedia, the free encyclopedia

Լև Ատամանով
Remove ads

Լև Կոնստանտինի Ատամանով (իսկական անունը՝ Լևոն Կոնստանտինի Ատամանյան[4], փետրվարի 8 (21), 1905[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] - փետրվարի 12, 1981(1981-02-12)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1978[5]

Արագ փաստեր Լև Ատամանով, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

1926 թվականին ավարտել է Առաջին պետֆիլմդպրոցը կինոռեժիսորի դիպլոմով։ 1928 թվականին աշխատել է ռեժիսորի օգնական «Պետզինֆիլմ» կինոֆաբրիկայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։

Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Հայաստանում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» (1938) և «Կախարդական գորգ» (1948) մուլտիպլիկացիոն ֆիլմերը։ «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ 1949 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ի ռեժիսոր։ Նրա «Դեղին արագիլը» (1950), «Ալվան ծաղիկը» (1952), «Ոսկե այծքաղ» (1954), «Շունն ու կատուն» (1955), «Ձյունե թագուհին» (1957) և այլ ֆիլմեր պարգևատրվել են տարբեր միջազգային կինոփառատոնների, այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակներով և պատվավոր դիպլոմներով։ 1960-ներին՝ ռեժիսորական կոլեգիայի տիկնիկային միության նախագահ։ «Գավ անունով փիսիկը» մուլֆիլմաշարի ռեժիսորն է։

Remove ads

Աղբյուրներ

  • animator.ru (ռուս.)
  • Гинзбург С., Рисованный и кукольный фильм, М., 1957. (ռուս.)

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads