Գեորգի Շենգելայա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գեորգի Շենգելայա (վրաց.՝ გიორგი შენგელაია , մայիսի 11, 1937[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - փետրվարի 17, 2020[4][5], Թբիլիսի, Վրաստան[6]), վրացի դերասան և կինոռեժիսոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։
Remove ads
Կենսագրություն
Գեորգի Շենգելայան ծնվել է 1937 թվականի մայիսի 11-ին Մոսկվայում, ռեժիսոր Նիկոլայ Շենգելայայի ու Նատո Վաչնաձեի ընտանիքում։
1961 թվականին ավարտել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Ալեքսանդր Դովժենկոյի ու Միխայիլ Ճիաուրելիի արվեստանոց), դիպլոմայինը պաշտպանել է 1963 թվականին։
1961 թվականից որպես ռեժիսոր աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում։ Ռեժիսորական արվեստանոց է վարում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան կինոյի ու թատրոնի ինստիտուտում։ 1986 թվականին դարձել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր «Ռեժիսոր» անվանակարգում[7]։ 1985 թվականին Գեորգի Շենգելայային շնորհվել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1991-1992 թվականներին եղել է Վրաստանի Պետխորհրդի անդամ։ 2001 թվականի մարտին Գեորգի Շենգելայան հիմնադրել է «Վազի վրացական կուսակցություն։ Ռուսաստանի հետ միասին» քաղաքական կազմակերպությունը, որի ղեկավարն է։
Գեորգի Շենգելայան ամուսնացած է եղել դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի (1937-2008) հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Նիկոն, ով նկարիչ է, և Սանդրոն, ով դերասան է։
Remove ads
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
- 1962 - Ալավերդոբա (նովել «Երկու պատմվածք» կինոժողովածուում)
- 1965 - Մրցանակ (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում)
- 1966 - Մացի Խվատիա
- 1969 - Փիրոսմանի
- 1973 - Վերա թաղամասի մեղեդիները
- 1971 - Արի խաղողի դաշտը
- 1980 - Սերը պետք է բոլորին
- 1985 - Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը
- 1987 - Խարեբա և Գոգի
- 1996 - Օրֆեյի մահը
- 1999 - Վրացական խաղող
- 2005 - Եվ գնում է գնացքը
Սցենարիստ
- 1962 - Ալավերդոբա (նովել «Երկու պատմվածք» կինոժողովածուում)
- 1965 - Մրցանակ (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում)
- 1966 - Մացի Խվատիա
- 1969 - Փիրոսմանի
- 1973 - Վերա թաղամասի մեղեդիները
- 1985 - Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը
- 1987 - Խարեբա և Գոգի
- 1996 - Օրֆեյի մահը
- 1999 - Վրացական խաղող
- 2005 - Եվ գնում է գնացքը
Դերասան
- 1957 - Մեր բակը
- 1957 - Օթարի այրին - Գեորգի, այրու որդին
- 1960 - Ասք մի աղջկա մասին
- 1965 - Հիմա ժամանակներն ուրիշ են - Գոգիա
- 1976 - Արի խաղողի դաշտ
Remove ads
Մրցանակներ
- 1974 - Չիկագոյի միջազգային կինոփառատոնի «Ոսկե Հյուգո» մրցանակ («Փիրոսմանի» ֆիլմի համար)
- 1986 - Բեռլինի 36-րդ կինոփառատոնում արժանացել է Արծաթե արջ մրցանակի լավագույն ռեժիսուրայի համար («Երիտասարդ կոմպոզիտորի ճանապարհորդությունը» ֆիլմի համար)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads