Գեռլա

From Wikipedia, the free encyclopedia

Գեռլաmap
Remove ads

Գեռլա (ռումիներեն՝ Gherla, հունգ.՝ Szamosújvár կամ Örményváros, գերմ.՝ Neuschloss կամ Armenierstadt), նախկինում կոչվել է Արմենոպոլիս, Հայաքաղաք, քաղաք Ռումինիայի Կլուժ ժուդեցում, երկրի հյուսիսային մասում։ Քաղաքով հոսում է Սոմեշ գետը։ Հայաքաղաքը հիմնադրված է եղել հայ բուրժուազյաի կողմից 16-րդ դարի սկզբին։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Remove ads

Պատմություն

Բնակավայրը առաջին անգամ պատմության մեջ նշվել է 1291 թվականին որպես հին Գեռլախադա։ Անվանումը հնարավոր է, որ ծագել է սլավոնական գռլա բառից, որը նշանակում է գետ։ Ավելի ուշ քաղաքը երկար ժամանակ անավանվել է «Hayaqaghak» հայերեն կամ «Арменополис» հունարեն, որը համարվել է քաղաքի պաշտոնական անվանումը։ Նաև օգտագործվել է քաղաքի գերմաներեն անվանումը «Armenierstadt»: Հետագայում քաղաքը ստացել է «Szamosújvár» անունը, որը օգտագործվել է Հունգարիայի թագավորության պաշտոնական գրություններում և նշանակում է նոր քաղաք։ Մինչև 1918 թվականը Գեռլան եղել է Հունգարիայի թագավորության մի մասը։ Այդպես և 1940—1944 մտել է Հունգարիայի կազմի մեջ։

Ժամանակակից քաղաքը 16-րդ դարի սկզբին կառուցել են հայերը, բնակեցվել է Կիլիկիայի հայկական թագավորությանբնակիչներով, որորնք սկզբնապես հիմնավորվել էին Ղրիմում և Մոլդովաում, իսկ 1650-ական թվականներին անցել է Տրանսիլվային։

Remove ads

Բնակչություն

2002 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 24’083 մարդ`

  • 79.9 %  - ռումինացիներ
  • 17.0 %  - հունգարացիներ
  • 2.7 %  - գնչուներ
  • 0.4 %  - հայեր, գերմանացիներ

2007 թվականին քաղաքի բնակչության քանակը կազմել է 22, 108 մարդ[1]։ ։

  • 79.9 %  - ռումինացիներ
  • 17.0 %  - հունգարացիներ
  • 2.7 %  - գնչուներ
  • 0.4 %  - հայեր, գերմանացիներ
Remove ads

Վարչական տվյալներ

Քաղաքի կազմի մեջ են մտնում երեք գյուղեր`

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads