Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գերմանիայի Սոցիալիստական Միասնական Կուսակցություն, ԳՍՄԿ (գերմ.՝ Sozialistische Einheitspartei Deutschlands, SED), իշխող մարքսիստ–լենինիստական քաղաքական կուսակցություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում (Արևելյան Գերմանիա)՝ երկրի հիմնադրումից մինչև Գերմանիայի վերամիավորումը (1989)։
Ստեղծվել է 1946 թվականին, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտում՝ Գերմանիայի կոմունիստական կուսակցության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության միավորմամբ։ Առաջին համագումարով (ապրիլի 21—22, 1946) հաստատվել է կուսակցության ծրագրային փաստաթուղթը՝ «ԳՍՄԿ հիմնական սկզբունքները և նպատակները», ընտրել կենտրոնական վարչություն Վիլհելմ Պիկի և Օտտո Գրոտևոլի նախագահությամբ։ Արևելագերմանական և խորհրդային պատմագիտությամբ կուսակցությունների միավորումը ներկայացվում էր որպես «սոցիալիստական կուսակցությունների կամավոր ջանքերի համախմբում»
Իր միակուսակցական կառավարման շրջանում ԳՍՄԿ-ը դպրոցներում պարտադիր դարձրեց մարքսիզմ–լենինիզմի և ռուսաց լեզվի ուսուցումը։ 1980-ականներին կուսակցությունը մերժեց ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Գորբաչովի ազատականացման քաղաքականությունները (պերեստրոյկա, գլասնոստ), որոնք էլ հետագայում պատճառ հանդիսացան երկրի մեկուսացմանը վերակազմակերպվող ԽՍՀՄ-ից և 1989 թվականի աշնանը կուսակցության վերջնական տապալմանը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads