Միխայիլ Գորբաչով

From Wikipedia, the free encyclopedia

Միխայիլ Գորբաչով
Remove ads

Միխայիլ Սերգեևիչ Գորբաչով (ռուս.՝ Михаи́л Серге́евич Горбачёв, մարտի 2, 1931(1931-03-02)[2][3][4][…], Պրիվոլնոե, Ստավրոպոլի երկրամաս, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 30, 2022(2022-08-30)[5][6], , Մոսկվա, Ռուսաստան[7]), խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ։ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991 թվականներ) և ԽՍՀՄ ղեկավար։ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ (1990 թվականի մարտի 15 - 1991 թվականի դեկտեմբերի 25)։ 1990 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[17]։

Արագ փաստեր Դրոշ ԽՍՀՄ նախագահ, Մարտի 15, 1990 - Դեկտեմբերի 25, 1991 ...
Միխայիլ Գորբաչովի ձայնը
Remove ads

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1955 թվական) և Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտը (19671966-1968 թվականներին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի քաղկոմի առաջին քարտուղար, 1968-1978 թվականներին՝ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1975-1985 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (Քաղբյուրոյի անդամ՝ 1985-1990 թվականներին), 1988-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահ։ ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնադրել է (1991 թվականից) Սոցիալ-տնտեսական և քաղաքագիտական հետազոտությունների միջազգային հիմնադրամ («Գորբաչով-ֆոնդ»), որի նախագահն է։ Խաղաղության Նոբելյան մրցանակ (1990 թվական)։

Remove ads

Գործունեություն

ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ական թվականների կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիրական համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական ճգնաժամից, հռչակել է, այսպես կոչված, «վերակառուցման» քաղաքականություն։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ արձանագրվել են հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման, քաղաքական բազմակարծության արմատավորման, «սառը պատերազմի» ավարտի և այլ ուղղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չի եղել կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին հակասությունների խորացման, «վերակառուցման» իրագործման անհետևողականության, գործադրվող միջոցների սահմանափակության պատճառով հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ճգնաժամն ավելի է խորացել, և ԽՍՀՄ-ը փլուզվել է։

Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումը

«Վերակառուցման» քաղաքականությունը, մյուս կողմից, հնարավոր է դարձրել ԽՍՀՄ առանձին հանրապետություններում անկախացման և ազգային-ազատագրական շարժումների սկզբնավորումը։ ԼՂԻՄ-ի ազգաբնակչությունը, օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, հերթական անգամ, 1988 թվականի փետրվարին բարձրացրել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Շարժման սկզբնական փուլում մեծ հույսեր կապելով Գորբաչովի հետ՝ համաժողովրդական ցույցերն անցնում էին «Միացում» և «Պարտիա-Լենին-Գորբաչով» կարգախոսներով։ 1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ իրադարձությունների մասին», դրանով ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած որոշումը հայտարարել հակասահմանադրական։ Միաժամանակ Հայաստանում և ԼՂԻՄ-ում հանրահավաքները դադարեցնելու նպատակով Գորբաչովը դիմել է հանրապետության ճանաչված մտավորականների օգնությանը։

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի հանդիպումը Գորբաչովի հետ, որի ժամանակ վերջինս նշել է, որ ԼՂ-ի հիմնահարցի նման 19 խնդիր կա երկրում, ուստի պետք է ըմբռնումով մոտենալ այդ բարդույթին[18]։ Ապա երկրի ղեկավարության ընդհանուր դիրքորոշումից ելնելով՝ Գորբաչովը ասել Է, որ հիմնահարցը պետք է լուծվի քաղաքական միջոցներով, ԼՂԻՄ-ի հայերի օրինական և սալար բաղձանքները պիտի բավարարում ստանան, սակայն առանց (ազգային) տարածքային վերաձևման, քանի որ այն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել երկրում[18]։

Մտածեք, թե ինչպիսին կարող է լինել ծավալվող հակամարտության հետևանքը։ Այն անխուսափելիորեն կբերի Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի և Հայաստանում ապրող 200 հազար ադրբեջանցիների տեղահանման։ Հսկայական թվով մարդիկ կմատնվեն զրկանքների ու տառապանքների

Հանդիպման հաջորդ օրը Զորի Բալայանը Գորբաչովի խնդրանքով ներկայացրել է ԼՂԻՄ-ին առաջին օգնության 21 կետից բաղկացած առաջարկությունների ցուցակ՝ մարզի ճանապարհների և բնակարանաշինության, եկեղեցիների վերանորոգման, Երևանի ռադիոհեռուստահաղորդումների ընդունման, հայերեն գրականության հրատարակման, Ստեփանակերտում հայկական համալսարանի բացման և այլնի մասին։

Փետրվարի 26-ին հրապարակվել է Գորբաչովի ուղերձը (հեռարձակվել է միայն Հայաստանում և Ադրբեջանում), որով հանդարտության կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Սակայն հաջորդ օրն սկսվել և մինչև փետրվարի 29-ը շարունակվել են Սումգայիթում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը։

Երկրի բարձրագույն ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ ոչ միայն արժանի գնահատական չի տալիս Սումգայիթի կոտորածին, այլև փորձում է արդարանալ՝ պատճառաբանելով զորքի՝ ընդամենը կես օր ուշանալը։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads