Գյումրիի զինանշան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գյումրիի զինանշան, հաստատվել է 2001 թվականի մարտի 29-ին՝ Գյումրիի ավագանու կողմից։ Հեղինակ՝ ՀՀ նկարիչների միության անդամ, Գյումրիի գլխավոր նկարիչ Լյովա Ղուկասյան։
Զինանշանի վերևում հովազի տեսքով պատկերված է Բագրատունիների զինանշանը․ վերջիններիս նստավայրը եղել է Շիրակի մարզում։
Կամարը, դրա մեջ պատկերված Արագած սարը և եկեղեցին խորհրդանշում են Գյումրուն բնորոշ բնության ու ճարտարապետության տարրեր։
Արագածի վերևում պատկերված է Լուսավորչի կանթեղը․ ըստ լեգենդի Արագածի գագաթների միջև կախված է Գրիգոր Լուսավորչի կանթեղը։
Ուղղալարը արհեստների խորհրդանիշն է, ցորենի հասկերը՝ լիության, գիրքն ու քնարը՝ կրթության ու գիտության, արվեստի ու մշակույթի խորհրդանիշերը[1]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads