Գյուստավ Մորո

ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Գյուստավ Մորո
Remove ads

Գյուստավ Մորո (ֆր.՝ Gustave Moreau) (ապրիլի 6, 1826(1826-04-06)[1][2][3][…], Փարիզ[4][5] - ապրիլի 18, 1898(1898-04-18)[1][2][6][…], Ռեն[7] և Փարիզ[4][5]), ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ։

Արագ փաստեր Գյուստավ Մորոֆր.՝ Gustave Moreau, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն և գործունեություն

Գյուստավ Մերոն ծնվել է 1826 թվականին Փարիզում`ճարտարապետի ընտանիքում։ Մորոն սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում և եղել է Թեոդոր Շասերիոյի աշակերտը։ 1849 թվականին Մորոն ցուցադրում է իր աշխատանքները փարիզյան Սալոնում։ Դեպի Իտալիա կատարած երկու շրջագայությունների ժամանակ (1841 թվական, և 1857-1859 թվականներ) նա այցելել է Վենետիկ, Ֆլորենցիա, Հռոմ և Նեապոլ։ Այստեղ Մորոն ուսումնասիրել է Վերածննդի արվեստը` Անդրեա Մանտենյաի, Կառլո Կրիվելիի, Սանդրո Բոտիչելլիի և Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցները։

1862 թվականին մահանում է նկարիչի հայրը։ 1868 թվականին Մորոյին կարգում են Գրան-պրի դե Ռոմա մրցույթի ժյուրի։ 1875 թվականին Գյուստավ Մորոն արժանանում է Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևին և դառնում է Պատվո լեգեոնի շքանշանակիր[11]։ 1884 թվականին մահանում է նկարչի մայրը։

1888 թվականին նկարիչը ընդունվում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա իսկ արդեն 1891 թվականին դառնում է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի պրոֆեսոր՝ փոխարինելով Ժյուլ Դելոնեին։ Նրա աշակերտներն են դառնում Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Օդիլոն Ռեդոնը, Գյուստավ Պիեռը։ 1890 թվականին իր մահկանացուն է կնքում կյանքի ուղեկիցը՝ Ալեքսանդրինը։

Մորոն մահացել է 1898 թվականին։ մարմինը հանձնվել է հողին Մոնրմարտրի գերեզմանատանը։ Նրա նախկին հյուրանոցում, որը Փարիզի IX շրջանում է, 1903 թվականին բացվում է թանգարանը։

Նրա կտավները, ջրաներկով աշխատանքները և նկարները հիմնականում նվիրված են աստվածաշնչյան, միստիկական և ֆանտաստիկական թեմաներին։ Գյուստավ Մորոյի արվեստի վրա մեծ ներգործություն են թողել ֆովիզմն ու սյուրռեալիզմը։ Մորոն հին արվեստի հիանալի գիտակ էր, Հին Հունական արվեստի մասնագետ։ Նա արևելյան մշակույթի, մետաքսի, զենքերի, ճենապակու և գորգերի մեծ սիրահար էր։

Remove ads

Աշխատանքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads