Գուանդուն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գուանդուն, նահանգ Հարավային Չինաստանում, Հարավ-Չինական ծովի ափին։ Ստեղծվել է XVII դարի երկրորդ կեսին։ Տարածությունը 180,000 կմ² է (կղզիների հետ միասին), բնակչությունը՝ 106,000,000 միլիոն (2013), հիմնականում չինացիներ։ Վարչական կենտրոնը՝ Գուանճոու։ Ռելիեֆում տիրապետող են լեռները (մինչև 1902 մ)։ Այս նահանգը Չինաստանի ամենատաք շրջանն է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 8-ից 16 °C հուլիսինը՝ 26-ից 28 °C, տարեկան տեղումները՝ 1200—2000 մմ։ Ունի ջրառատ գետերի խիտ ցանց։ Գլխավոր և նավարկելի գետը Սիցզյանն է։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուանդուն (այլ կիրառումներ)
Remove ads
Աշխարհագրական դիրք
Գուանդուն նահանգը գտնվում է Չինաստանի հարավում, Հարավ-Չինական ծովի ափին (ափագիծը 4300 կմ), նահանգի հարավում գտնվում է Լեիժու թերակղզին, գլխավոր ու նավարկելի գետը Սիցզյանն է։ [2]
Ժողովրդագրություն
2005 թվականին Գուանդուն նահանգը Չինաստանում պաշտոնապես ճանաչվեց առաջինը՝ նահանգի բնակչությամբ։ Գուանդունը ունի ավելի մեծ բնակչություն քան Ֆրանսիան ու Գերմանիան։ Գուանդուն նահանգում, մեկից չորս տարեկան երեխաների մեջ, 130 տղու դիմաց կա ընդամենը 100 աղջիկ[3]։
Կրոնական կազմը
2012 թվականի հետազոտությունների համաձայն՝ նահանգի ընդամենը 7 %-ն է պատկանում խոշոր ու կազմակերպված կրոններին։ Մյուս 93 %-ը կամ անկրոն է, կամ էլ պատկանում է ավանդական կրոնների։

Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads