Գուսանագյուղ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Գուսանագյուղmap
Remove ads

Գուսանագյուղ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում, Գյումրի քաղաքից մոտ 11 կմ հարավ-արևմուտք։ Նախկինում ունեցել է Գափուլու, Կապլի, Կապուլի, Կափուլի, Ղափըլչի, Ղափլու, Ղափչի, Ղափուլու անվանումները։ Գտնվում է Երևան-Գյումրի երկաթուղու վրա։ Գուսանագյուղ է վերանվանվել 1977 թվականին։

Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Remove ads

Կլիմա

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները։

Բնակչություն

Նախնիները 1829-1830 թվականներին այստեղ են գաղթել Ալաշկերտի, Բասենի և Մուշի գյուղերից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 923 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք՝ 54%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 49%, հետաշխատունակներ՝ 19%։

Գուսանագյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Remove ads

Տնտեսություն

Ունի 97 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 668 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 368 և 995 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ[5]։

Կրթություն

Համայնքում գործում է դպրոց, որտեղ 2016 թվականից սկսած իրականացվում են ՔՈԱՖ-ի արտադասարանային խմբակներ՝ «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթության ծրագիր, Առողջ ապրելակերպի սեմինարներ։ Դպրոցում վերանորոգվել և գործում են ճաշարան և ատամնակայան տարրական դպրոցականների համար։

Պատմամշակութային կառույցներ

Thumb
Արքայաբլուր ամրոցը

Գյուղն ունի կանգուն եկեղեցի (11-րդ դար)։ Շրջակայքում պահպանվել են նախնադարյան և ուրարտական ժամանակներին վերաբերող հնավայրեր՝ ավերակ բերդ, որին տեղացիներին անվանում են Ղալա։ Պահպանվել են նաև կիկլոպյան շինությունների հետքեր։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads