Գրենադա

From Wikipedia, the free encyclopedia

Գրենադաmap
Remove ads

Գրենադա (անգլ.՝ Grenada [ɡrɪˈneɪdə]), կղզային պետություն Կարիբյան ծովի հարավ-արևելքում։ Բրիտանական համագործակցության անդամ է։

Արագ փաստեր Գրենադա Grenada, Կարգավիճակ ...
Remove ads

Աշխարհագրություն

Կղզին ունի հրաբխային ծագում, առավելագույն բարձրությունը 840 մ է։ Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մշտադալար անտառները։

Պատմություն

1498 թվականին կղզին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը։ Այնուհետև կղզում տիրապետություն հաստատելու համար պայքարել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ 1783 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ, 1967 թվականից ստացել է «Մեծ Բրիտանիային միավորված պետություն» կարգավիճակ։ Անկախություն է ձեռք բերել 1974 թվականին։

Երկրում մշակում են մշկընկույզ (տալիս է համաշխարհային արտադրության 1/3-ը), բանան, ծխախոտ։ Կան նաև խմիչքների արտադրության կենտրոններ։ Դրամական միավորը արևելակարիբյան դոլարն է։ Պետական լեզուն անգլերենն է։ Կղզին մոտ է գտնվում Սենտ Վինսենտ և Գրենադիներին[4]։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads