Գրիգոր Մլիճեցի

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Գրիգոր Մլիճեցի (Սկևռացի) (անհայտ[1][2] - 1215[1][2], Սկևռա, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), XII-XIII դարերի հայ մանրանկարիչ, գրիչ, Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի Սկևռայի գրչատան ներկայացուցիչ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայ մանրանկարիչների ցանկ
Արագ փաստեր Գրիգոր Մլիճեցի, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Գրիգոր Մլիճեցին գործել է նաև Մլիճի և Հռոմկլայի գրչատներում։ Նրա արվեստագետ ավագ ընկերներից ճանաչված են Կոստանդինն ու Վարդանը։ Երեքով 1173 թվականին նկարազարդել են «Տիգրանակերտի Ավետարանը» (ձեռագրի տեղն անհայտ է)։ 1173-1215 թվականներին նկարազարդել է հինգ ձեռագիր։

Մահացել է ծերության հասակում՝ անավարտ թողնելով վերջին Ավետարանի (1215, Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք, ձեռ․ JSP 546) նկարազարդումը։

«Մատեան ողբերգութեան»

Գրիգոր Մլիճեցին իր ժամանակին ճանաչված է եղել որպես «մեծահռչակ», «գովյալ» նկարիչ։ Պատմական ու գեղարվեստական մեծ արժեք ունեն Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» մագաղաթե ձեռագրի (Մատենադարան, ձեռագիր № 1568) խորանազարդերի, գլխատառերի, հյուսվածքավոր լուսանցազարդերի, Նարեկացու չորս դիմանկարի նուրբ վարպետությամբ կատարված ձևավորումները։ Այն պատվիրել է Ներսես Լամբրոնացին 1173 թվականին։ Մագաղաթյա այս մատյանում մեծ նրբությամբ ու ճաշակով են կատարված խորանազարդերը, անվանաթերթ կիսախորաններն ու գլխազարդերը։ Ուշագրավ են գլխատառերը, որոնք խաչքարերի զարդաքանդակային մոտիվներ են։ Վարպետորեն են արված հյուսվածքավոր լուսանցազարդերը։ Ձեռագիրն առանձնապես արժեքավոր է Գրիգոր Նարեկացու դիմանկարների շարքով։ Նկարիչը չորս պատկերներով ցանկացել է ստեղծել Նարեկացու մի քանի բնորոշ կողմերը՝ փիլիսոփա, հսկող (աղոթող), ճգնավոր՝ միաժամանակ դրանց մեջ ընդգծելով նրա բանաստեղծական կերպարը։

«Սկևռայի Ավետարան»

Գրիգոր Մլիճեցու գեղագրած (բոլորգիր երկաթագիր) և նկարազարդած «Սկևռայի Ավետարանը» (1197, «Լվովի Ավետարան», մինչև 1830-ը՝ Լվովում) գերմանացի բյուզանդագետ Գ. Պրինցիգը 1993 թվականին հայտնաբերել է լեհական Գնիեզնո քաղաքի արքեպիսկոպոսարանում (գունապատճենը Հայաստանի ազգային գրադարանում)։ 1997 թվականին այն ցուցադրվել է Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք

Գրիգոր Մլիճեցու արվեստը դարձել է XIII դ. Կիլիկյան մանրանկարչության զարգացման հիմքերից[3]։

Remove ads

Գրականություն

  • Ազարյան Լ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII—XIII դդ․, Ե․, 1964։ Ա․

Տես նաև

Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads