Գրիգոր Սաղյան

հայ բժիշկ From Wikipedia, the free encyclopedia

Գրիգոր Սաղյան
Remove ads

Գրիգոր Միքայելի Սաղյան (մարտի 10 (22), 1880[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 22, 1937(1937-12-22)), հայ բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1904

Արագ փաստեր Գրիգոր Սաղյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Գրիգոր Միքայելի Սաղյանը ծնվել է 1880 թվականին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Տարրական կրթությունը ստացել է Շուշիում, միջնակարգը՝ Բաքվի ռեալական դպրոցում։

1903 թվականին ավարտել է Ենայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1904-1909 թվականներին մասնագիտացել է Բեռլինի մանկաբուժական, ներքին հիվանդությունների և տուբերկուլոզային հիվանդությունների կլինիկաներում։ Ավարտելուց հետո, 1904 թվականին, «Արյան պատկերը, մասնավորապես լեյկոցիտների փոփոխությունը պլևրիտի ժամանակ» թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել, որը Լայպցիգում հրատարակվել է գերմաներենով։

1909 թվականին վերադարձել է Բաքու և աշխատել քաղաքի տարբեր հիվանդանոցներում։ Ամառային արձակուրդներին այցելել է Շուշի և նրա շրջակա գյուղերը՝ բուժկայաններ հիմնելու և բուժօգնություն ցուցաբերելու համար։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելու կապակցությամբ զորակոչվել է Ռուսական բանակ և որպես գլխավոր բժիշկ ծառայել է թուրքական ռազմաճակատում, ապա՝ պահեստային հոսպիտալներում։ 1915 թվականին Մեծ եղեռնի օրերին կազմակերպել է հայկական որբանոցներ, որտեղ պատսպարվել են հազարավոր որբեր։

Remove ads

Գործունեությունը 1918 թվականից հետո

Thumb
Գրիգոր Սաղյանը Դիլիջանի առողջարանի իր աշխատասենյակում, 1927

1918 թվականին Բաքվում կազմակերպել է անվճար բժշկական օգնություն և ջանք ու եռանդ չի խնայել երեխաների և մեծերի շրջանում թոքախտը արմատախիլ անելու գործում։ Եղել է Ադրբեջանի բժշկական հիմնարկությունների գլխավոր տեսուչ-հսկիչը։

1918 թվականին Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրերին եկել է Հայաստան։ Այստեղ ստանձնել է Հայաստանի որբանոցային գործերի գլխավոր լիազորի և գաղթականների ու որբերի տեղավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Զգալի աշխատանք է կատարել որբանոցների ցանցի ընդլայնման և որբերի կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ։

1921 թվականին տեղափոխվել է Դիլիջան և շարունակել թոքախտով հիվանդների բուժման գործը։ Դիլիջանում հիմնել է մանկական տուբերկուլոզային առաջին դիսպանսերը։ 1923-1924 թվականներին աշխատել է Աբասթումանի տուբերկուլոզային առողջարանի տնօրեն։

Թիֆլիսում աշխատել է Ս. Շահպարոնյանի հիվանդանոցում և եղել Հովհաննես Թումանյանի բուժող բժիշկներից մեկը։ Մեծ գրողը նրան նվիրել է իր քառյակներից երկուսը։

Հեյ Գրիշա, իմ լուսախպեր, ալեկոծվեց կյանքն էսպես.

Ու նավաբեկ ու ցավագին հեռվից իրար բերավ մեզ,
Եկ վայելենք էս բախտն անկարծ աղետալի մեր կյանքում,

Քանի դեռ չենք պոկվել, բեկվել նոր Հեռավոր հորձանքում։
- օգոստոսի 12, 1922 թ.
– Էս է, որ կա..ճիշտ ես ասում, թասըդ բեր։

– Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բեր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,

Մեկն ապրում է, մյուսն ըսպասում, թասըդ բեր։
- օգոստոսի 14, 1922 թ.:
Thumb
Գրիգոր Սաղյանն ու Հովհաննես Թումանյանը

1924 թվականին վերադառնալով Հայաստան, շարունակել է բժշկական գործունեությունը։ Նրա նախաձեռնությամբ Դիլիջանում սկսել են գործել 2 առողջարաններ, շահագործման է հանձնվել 2-րդ տուբերկուլոզային հիվանդանոցը։ 1927 թվականին Երևանում կազմակերպել և ղեկավարել է հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերը։ 1936 թվականին կազմակերպել է Երևանի տուբերկուլոզային ԳՀԻ-ը, որը գործել է մինչև 1940 թվականը։

Եղել է թոքախտով հիվանդ Աղասի Խանջյանի անձնական բժիշկը։

Remove ads

Մահը

1936 թվականի հուլիսի 9-ին, Թբիլիսիում Լ. Բերիայի կողմից Աղասի Խանջյանի սպանվելուց հետո դիակը բերվել է Երևան։ Մինչև թաղելը դիակը զննել են բժիշկներ Գրիգոր Սաղյանը, Հարություն Միրզա-Ավագյանը և Հեքիմայնը[փա՞ստ]։ Հետազոտելով դիակը բժիշկները համոզվել են, որ դա չէր կարող ինքնասպանություն լինել, ուստի հրաժարվել են ինքնասպանության մասին ակտը ստորագրելուց։

1937 թվականի հուլիսի 27-ին ձերբակալվել է։ Մեղադրվել է իբր հակախորհրդային, ազգայնական կազմակերպության անդամ լինելու և վնասարարությամբ զբաղվելու մեջ։ 1937 թվականի դեկտեմբերի 22-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից դատապարտվել է գնդակահարության։

1956 թվականին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից հետմահու արդարացվել է։

1965 թվականին ՀԽՍՀ ՆԽ որոշմամբ Գրիգոր Սաղյանի անունով է կոչվել Դիլիջանի թիվ 2 հակատուբերկուլոզային առողջարանը[2]։

Գիտական աշխատանքներ

Գիտական աշխատանքները վերաբերում են Դիլիջանում թոքերի, ոսկրահոդային տուբերկուլոզի բուժման հարցերին։ Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների։

Գրիգոր Սաղյանը մեծ սեր է ունեցել գրականության նկատմամբ, ինքն էլ ստեղծագործել է։ Անձնական մտերմություն է ունեցել Զապել Եսայանի, Լեոյի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի հետ։ Գրիգոր Սաղյանի բանաստեղծություններից մի քանիսն առաջին անգամ հրատարակվել են Լևոն Անանյանի «Բժիշկ Սաղյանի երեք կյանքը» (Երևան, 1984) գրքում[3]։

Մենագրություն

«Դիլիջանը` որպես լեռնակլիմայական և ջրաբուժական առողջարան» 220 էջ։

Remove ads

Ընտանիք

  • Կինը՝ Սառա Սաղյան, գերմաներեն բնագրից հայերեն է թարգմանել գերմանուհի գրող Աննա Զեգերսի «Մեռածները երիտասարդ են մնում» (Երևան, 1954) վեպը։
  • Որդին՝ Արմիկ Սաղյան, 1914 թվական Աստրախանում մահացել է համաճարակից։ Այդ օրերին Սաղյանը ծառայում էր բանակում։ Լսելով մանկահասակ որդու մահվան լուրը՝ նրա մազերը մեկ օրում լրիվ սպիտակել են։
  • Դուստր՝ Նինա Սաղյան (1906-1993), դաշնակահարուհի, մանկավարժ, պրոֆեսոր։ Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։
  • Դուստր՝ Մարո Սաղյան (1910-1974), ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Ռուսերեն է թարգմանել Նար-Դոսի «Պայքարը», Խաչիկ Հրաչյանի «Ուրցի Մարան», Ստեփան Ալաջաջյանի «Անապատում» գործերը։
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads