Գրիգոր Քեպինյան (Քեպինով)
հայ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գրիգոր Հովհաննեսի Քեպինյան (Քեպինով) (հունվարի 3 (15), 1886, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1966, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։
Remove ads
Կենսագրություն
1909 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1907 թվականին Փարիզում սովորել է Ժյուլիան ակադեմիայում, 1910-1912 թվականներին՝ Ռ․ Վեռլեի, Պոլ Լանդովսկու ղեկավարած քանդակագործական արվեստանոցում, մասնագիտական դասեր առել Օգյուստ Ռոդենից, Պ․ Տրուբեցկոյից։ 1912 թվականին Փարիզի Ազգային սալոնում ցուցադրել է դիմաքանդակներ։ 1913 թվականին վերադարձել է Թիֆլիս, 1916 թվականին մասնակցել հայ նկարիչների ցուցահանդեսին։ 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա[1]։
Remove ads
Ստեղծագործություններ
Քանդակագործի 1920-1930-ական թվականների գործերին բնորոշ են հավաստիությունն ու ավարտվածությունը, նյութի զգացողությունը և ձևերի արտահայտչականությունը։ Հիմնականում ստեղծել է իր ժամանակակիցների հոգեբանական դիմաքանդակներ։ 1924 թվականին Կրեմլում կազմակերպված ցուցահանդեսում Քեպինյանի Վլադիմիր Իլյիչ Լենինի հարթաքանդակ-դիմապատկերը ընդունվել է որպես լավագույններից մեկը, կրկնօրինակվել Մոսկվայի և այլ քաղաքների համար, 1932 թվականին մեծացվել (5,32 X 6,34 մ, ցեմենտ) Լենինգրադի միացյալ պետական քաղ․ վարչության շենքի նիստերի դահլիճի համար։ Այդ շրջանի հաստոցային լավագույն աշխատանքներից են՝ Վերա Ֆիգների (1925, փայտ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, 1926, բրոնզ, Լենինգրադի հեղափոխության թանգարան), Սոֆյա Պերովսկայայի (1928, մարմար, ԽՍՀՄ պատմության թանգարան, Մոսկվա), քանդակագործի կնոջ՝ Տ․ Գ․ Քեպինովայի (1935, մարմար, Տրետյակովյան պատկերասրահ) դիմաքանդակները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Քեպինյանն ապրել և ստեղծագործել է Երևանում, այդ ժամանակ կերտել է Խորհրդային Միության հերոսներ Վիկտոր Տալալիխինի (1941, գիպս, ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրություն, Մոսկվա), Իվան Կոժեդուբի (1945, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ), Գ․ Մարգուլիսի (1943, գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան), Ավետիք Իսահակյանի (1942, գիպս, 1960, բրոնզ), Մարտիրոս Սարյանի (1949, մարմար), Արամ Խաչատրյանի (1945, գիպս, երեքն էլ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում) դիմաքանդակները։
Վերջին շրջանի դիմաքանդակներին («Նիկոլայ Մյասկովսկի», 1960, բրոնզ, «Սերգեյ Պրոկոֆև», 1961, մարմար, երկուսն էլ՝ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրություն, Մոսկվա, «Մարիամ Ասլամազյան», 1961, գիպս, Հայաստանի ազգային պատկերասրահ) հատուկ է կերպարների ոգեշնչվածությունը, բնութագրման ճշգրտությունը։
Remove ads
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1935 թվականին, 1948 թվականին (Մոսկվա, Ա. Կուպրինի հետ) և 1964 թվականին (Երևան)։
Մատենագրություն
- Գրիգոր Քեպինով, Կատալոգ. Երևան, 1964։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads