Դասթին Հոֆման

From Wikipedia, the free encyclopedia

Դասթին Հոֆման
Remove ads

Դասթին Հոֆման (անգլ.՝ Dustin Lee Hoffman, իսկական անուն ազգանունը՝ Դասթին Լի Հոֆման, օգոստոսի 8, 1937(1937-08-08)[1][2][3][…], Լոս Անջելես, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։

Արագ փաստեր Դասթին Հոֆմանանգլ.՝ Dustin Lee Hoffman, Ծնվել է ...

Նկարահանվել է ամերիկյան նշանավոր շատ ռեժիսորների հայտնի ֆիլմերում։ Դասթին Հոֆմանը իր խաղացած դերերով և ստացած մրցանակներով, արժանի է կոչվելու ամերիկյան բոլոր ժամանակների լավագույն դերասաններից մեկը։ Հատկապես տպավորիչ են նրա խաղացած հոգեբանական, մելոդրամիկ բարդ դերերը։

Remove ads

Կենսագրություն

Դասթին Լի Հոֆմանը ծնվել է 1937 թվականի Լոս-Անջելեսում (նրան կոչել են Դասթին ի պատիվ Դասթին Ֆարնումի ամերիկյան պարող ու համր կինոյի դերասան)։ Նրա նախնիները Ռուսական կայսրությունից և Ռումինիայից են։ Մի առիթով Հոֆմանը ասել է, որ նրանք թերևս աթեիստներ են եղել[7]։ Հայրը՝ Գարրի Հոֆմանը (մահացել է 1946 թ.) աշխատել է Columbia Pictures ընկերությունում, տարբեր մասնագիտություններով՝ բեմադրող նկարիչի օգնական, դեկորացիաների ձևավորող, ռեկվիզիտոր և այլն։ Փորձել է նաև բացել սեփական բիզնես՝ «Harry Hoffman Furniture Company» կահույքի արտադրամասը, սակայն անհաջող[8], ապա աշխատել է կահույքի վաճառքի գործակալ։ Մայրը՝ Լիլլան, ջազային դաշնակահարուհի էր (1909 - 1981

Դասթինը ընտանիքում երկրորդ երեխան էր։ Մեծ եղբայրը՝ Ռոնալդը, հաջողակ փաստաբան և էկոնոմիստ էր։ Մայրը Դասթինին երաժշտության դասեր է տվել երբ նա 5 տարեկան էր։ Նա նույնիսկ ուզում էր դառնալ ջազ երաժիշտ։ Արդեն դպրոցից սկսած նա հետաքրքրվում է թատրոնով և կինոյով։ 1995 թվականին ավարտելով Լոս Անջելեսի դպրոցը ընդունվում է Սանտա-Մոնիկայի երկամյա ուսուցմամբ քոլեջը։ Մեկ տարի անց կիսատ թողնելով այնտեղ ուսումը սկսում է հաճախել ԱՄՆ-ի ամենահին պետական թատրոններից մեկի՝ «Pasadena Playhouse» դերասանական կուրսերին։

Անձնական կյանք

Thumb
Դասթին Հոֆմանը ընտանիքի անդամների հետ միասին

Դասթին Հոֆմանը երկու անգամ է ամուսնացել։

Նրա առաջին կինը Էնն Բյոռնն էր (ծն. 1943 թ.), նրանք ամուսնացել են 1969 թվականին մայիսի 4-ին։ Նրանք ունեցել են երկու աղջիկ՝ Կարինը (ծն. 1966, մինչև օրինական ամուսնությունը), ով հետագայում որդեգրվել է Հոֆմանի կողմից և Ջենը (ծն. 1970)։ Նրանց համատեղ ամուսնական կյանքը կարելի է ասել չի ստացվում և 1980 թվականի հոկտեմբերի 6-ին ամուսնալուծվում են։

Ամուսնալուծությունից մի քանի օր անց՝ 1980 թվականի հոկտեմբերի 12-ին, Հոֆմանը ամուսնանում է փաստաբան Լայզա Գոտտսգենի հետ։ Նրանք ունեցել են 4 երեխա՝ Ջեկոբ Էդուարդս (1981), Ռեբբեկա (1983), Մաքսվելլ Գեոֆրի (1984) և Ալեքսանդրա Լիդիա (1987)։

Դերասանը ընկերական մոտիկ կապերի մեջ է հայտնի դերասաններ Ուորեն Բիթիի, Ռոբերտ Դյուվալի և իր ուսանողական ընկեր Ջին Հեքմենի հետ։

Քաղաքականություն

Դասթին Հոֆմանը ունի լիբերալ հայացքներ։ Նա երկար ժամանակ աջակցում էր ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը և անկախ թեկնածու Ռալֆ Նեյդերին[9]։

1997 թվականին Հոլիվուդի մի քանի այլ աստղերի ու հայտնի կինոդեմքերի հետ ստորագրում է գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլին ուղղված բաց նամակ, որը տպագրվում է «International Herald Tribune» թերթում։ Նամակը վերաբերվում էր Գերմանիայի Սաենտոլոգիայի կրոնական ուղղության հետևորդների իրավունքների պաշտպանությանը[10]։

Remove ads

Ֆիլմագրություն

Սկզբնականում շրջանում խաղացել է հեռուստաֆիլմերում, սկսած 1961 թվականից, իսկ կինոյում առաջին դերը 1967 թվականին «Վագրի ելքը» ֆիլմում էր, իսկ նույն տարում նրա մասնակցությամբ «Շրջանավարտը» ֆիլմը լուրջ հաջողություն ունեցավ։

Ընդհանուր թվով խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է։
Առավել նշանավորներ ֆիլմերն են.

Մանրամասն տեղեկատվություն տարի, ֆիլմ ...
Remove ads

Մրցանակներ

52 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 25-ի։ Դրանց թվում՝

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads