Դավիթ Բաբախանյան
հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դավիթ Ալեքսանդրի Բաբախանյան (հուլիսի 2, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ որպես սցենարիստ համագործակցելով «Շարմ Հոլդինգի» հետ։ 2003 թվականին սկսել է համագործակցել Արմենիա, 2009 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների հետ[1]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Դավիթ Բաբախանյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 149 միջնակարգ դպրոցում, 1992-1998 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանում՝ բուժական գործ ֆակուլտետում։ 1998-2000 թվականներին սովորել է արդինատուրայում՝ մաշկաբան-վեներոլոգ մասնագիտացմամբ։ Համալսարանն ավարտելուց հետո ծառայել է բանակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1995 թվականին՝ համագործակցելով «Շարմ Հոլդինգի», 2003 թվականից՝ Արմենիա հեռուստաընկերության հետ[2]։
2003-2008 թվականներին եղել է «Կարգին հաղորդում» հումորային նախագծի ռեժիսորը[1]։ 2009 թվականից համագործակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ՝ մեկ տարի հետո նկարահանելով «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալը[1]։ 2010 թվականին նկարահանել է «Կյանքի կառուսել» կարճամետրաժ պատում-հեռուստանովելները։
«Շարմ Հոլդինգի» հետ նկարահանել են «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Poker.am» «Հյուսիս հարավ» կինոնկարները[3]։ 2011 թվականին հանդես է եկել որպես «Փեսացուն կրկեսից» կինոնկարի ռեժիսոր[4], 2012 թվականին նկարահանել է կատակերգական ժանրի «Poker.AM» կինոնկարը[5], 2015-ին որպես ռեժիսոր և սցենարիտստ նկարահանել է «Հյուսիս հարավ» կինոնկարները։ 2012 թվականից Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է[6] և տարբեր հեռուստանախագծների և ֆիլմերի համահեղինակ, պրոդյուսեր։
2013-2015 թվականներին եղել է «Տնփեսա» սիթքոմի պրոդյուսերը[7] և 2014-2019 թվականներին «Ֆուլ Հաուս» սիթքոմի համահեղինակը[8], 2015-2017 թվականներին՝ «Դոմինո» սիթքոմի համապրոդյուսերը[9]։
2015 թվականին Բաբախանյանը նկարահանել է Հյուսիս-Հարավ կինոկատակերգությունը, որն առաջին հայաստանյան ֆիլմն է, որտեղ կիրառվել են 3D-անիմացիոն և վիզուալ մեծածավալ էֆեկտներ[10][11]։
2019 թվականին, երբ Հայաստանում տեսահոլովակի նկարահանումներ էին կատարում ռուս ռեփեր Տիմատին և Նազիման, հայկական կողմից այդ աշխատանքներում համապրոդյուսերը Դավիթ Բաբախանյանն էր։
2019 - 2020 թվականներին որպես հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը գործակցել է Associated Television International (USA) և Academy Films (Armenia) ընկերությունների հետ և ԱՄՆ-ի համար նկարահանվել են «Մահվան ջոկատ» և «Քավարան» հեռուստաֆիլմերը՝ անգլերեն լեզվով։
2021 թվականից Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ռեժիսորական վարպետություն խմբի ղեկավարն է։
Remove ads
Նախագծեր
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads