Դավիթ Մուրադյան

հայ դրամատուրգ, գրող From Wikipedia, the free encyclopedia

Դավիթ Մուրադյան
Remove ads

Դավիթ Էդուարդի Մուրադյան (դեկտեմբերի 12, 1951(1951-12-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, կինոգետ։ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, 2014 թվականի հունիսի 2-ից՝ նույն ինստիտուտի ռեկտոր[2]։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Դավիթ Մուրադյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 12-ին, Երևանում։ Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է։ 1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականից տպագրվում է։ Եղել է ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ։ 1971-1973 թթ աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-1974 թթ՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-1991 և 1997-2001 թթ.՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նախ որպես սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ գեղարվեստական ծրագրերի գծով։ Երկար տարիներ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ։ 2003 թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղն արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն պիես»։

Thumb

Մամուլում տպագրվում է 1969 թվականից։

Մուրադյանի առաջին գիրքը հրատարակվել է 1976 թ.։ Հետագայում հեղինակել է ևս 8 գիրք։

Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն։

Պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով։

1994-1996 և 2001-2008 թվականներին՝ Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին՝ Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ։

2010 թ. հունվարի 21-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ Դավիթ Մուրադյանն ազատվել է Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993-ից մինչ օրս՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավար։

2014 թ. հունիսի 2-ին ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։ Կառավարման խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցել են 21-ը։ Կողմ են քվեարկել 19 հոգի, մեկը եղել է դեմ, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։ Դավիթ Մուրադյանը ռեկտորի միակ թեկնածուն էր[2]։ 2014 թ. հուլիսի 17-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ ընտրության արդյունքները հաստատվել են[4]։ Նրա գրչին է պատկանում «Մազաթափ գամփռը և աշունը» ստեղծագործությունը։

Remove ads

Պարգևներ և կոչումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads