Դիոնիսոսի թատրոն

From Wikipedia, the free encyclopedia

Դիոնիսոսի թատրոնmap
Remove ads

Դիոնիսոսի թատրոն (հուն․՝ Θέατρο του Διονύσου ), հունական թատրոնի շենք, որը գտնվում է Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում։ Գտնվում է Աթենքի միջնաբերդի հարավարևելյան լանջին։ Դիոնիսոս աստծոն նվիրված թատրոնը համարվում է աշխարհի ամենահին դրամատիկական կառույցներից մեկը։

Արագ փաստեր Դիոնիսոսի թատրոն հուն․՝ Θέατρο του Διονύσου, Տեսակ ...

Դիոնիսոսի թատրոնի տեղում ներկայումս ավերակներ է։ Թատրոնի ավերակները համարվում են Աթենքի գլխավոր տեսարժանություններից մեկը։

Remove ads

Պատմություն

Thumb
Դիոնիսոսի թատրոնի ավերակներից

Կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում՝ բնական փայտից։ Թատրոնում դրամատիկական ներկայացումները եղել են երկու անգամ՝ Փոքր և մեծ Դիոնիսոս տոներին։

Մեծ Դիոնիսոսի տոնակատարության ժամանակ Աթենքում տեղի են ունենում թատերական մրցույթնր։ Սովորաբար ներկայացվում են հին հունական երեք նշանավոր հեղինակների ողբերգությունները։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է երեք ողբերգություն և մեկ դրամա՝ առասպելական թեմատիկայով։

Մ.թ.ա. 326-325 թվականներին թատրոնը վերանորոգվել է։ Թատրոնի հիմքում ընկած փայտե ենթակառուցվածքները փոխարինվում են մարմարով։ Մարմարյա քարերը տեղադրվում են 67 շարքերով։

Հայտնի է նաև այն, որ թատրոնը իր տարողությամբ այնքան մեծ էր, որ կարող էր տեղավորել Հին Աթենք քաղաքի բնակչության կեսին։ Թատրոնը չուներ կատար և դերասանները ներկայացումը ցուցադրում էին բաց երկնքի տակ՝ բնական լույսով։

Մեր թվականության առաջին դարում՝ Հռոմեական դարաշրջանում, թատրոնը վերակառուցվել է։ Ներկայումս պահպանվել են միայն հույների խաղողագործության և բերքատվության աստծոն՝ Դիոնիսոսին նվիրված թատրոնի ավերակները։

Ժամանակակից վերակառուցման աշխատանքները սկսվել են 2010 թվականին։ Նախատեսված էր վերակառուցման գործընթացը ավարտել 5 ամսում։ Վերակառուցման համար նախատեսված էր տրամադրել վեց միլիոն եվրո[1]։

Remove ads

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads