Դմիտրի Պոժարսկի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դմիտրի Միխայլովիչ Պոժարսկի (ենթդ․ նոյեմբերի 1, 1577[1], անհայտ - ապրիլի 20 (30), 1642[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուս իշխան, զորավար։ 1613 թվականից բոյար։ Մասնակցել է Բոլոտնիկովի ապստամբության ճնշմանը, 1608-1610 թվականներին եղել է ռուս ցարական Վ. Շույսկու համախոհը Կեղծ Դմիտրի II-ի դեմ պայքարում։ 1610 թվականից Զարայսկի վոյեվոդան էր։ 1611 թվականին մասնակցել է Առաջին ժողովրդական աշխարհազորին U. լեհ-լիտվական ինտերվենտների դեմ Մոսկվայի ապստամբությանը։ Եղել է երկրորդ ժողովրդական աշխարհազորի հրամանատարներից և ժամանակավոր կառավարության ղեկավարներից (1611 թվականի վերջից 1613 թվականի սկիզբ)։ 1615-1618 թվականներին կռվել է լեհ․ ինտերվենտների դեմ։ 1617-1640 թվականներին ղեկավարել է տարբեր պրիկազներ։ 1628-1630 թվականներին Նովգորոդի վոյեվոդան էր։ Պոժարսուն և Կուզմա Մինինին նվիրված հուշարձաններ կան Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads