Նիժնի Նովգորոդ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նիժնի Նովգորոդ[7] (ռուս.՝ Нижний Новгород, խոսակցականում հաճախ անվանվում է Нижний[8], 1932 թվականի օգոստոսի 7-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 22-ը կոչվել է Го́рький)՝ քաղաք Ռուսաստանում, Մերձվոլգյան դաշնային շրջանի ու Նիժնի Նովգորոդի մարզի վարչական կենտրոն։
Գտնվում է Արևելա-Եվրոպական հարթավայրի կենտրոնում Օկա և Վոլգա գետերի միախառնման վայրում. Оկան քաղաքը բաժանում է 2 մասի՝ Վերին և Ստորին։
Քաղաքը հիմնադրվել է 1221 թվականին Յուրի Վսեվոլոդովիչի կողմից։ 1500-1518 թթ կառուցվել է քարե Կրեմլը, որը ողջ պատմության ընթացքում ոչ մի անգամ չի գրավվել։ 1817 թվականին Մակարսևկոյ շուկայի տեղափոխումից հետո այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ առևտրական կենտրոններից մեկը։ 1930-ական թվականների ինդրուստացման տարիներին քաղաքում կառուցվեց մեքենաշինական գործարան, այդ թվում՝ Գորկիի ավտոմոբիլային գործարանը[9]։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941-1945 թվականներին, քաղաքը եղել է ռազմական տեխնիկայի մատակարարման կենտրոններից մեկը[10], ինչի պատճառով էլ ռմբակոծվել է։ Պատերազմից հետո քաղաքը պարգևատրվել է Լենինի շքանշանով։ 1985-ի նոյեմբերի 20-ին բացվեց մետրոյի առաջին հատվածը։ 2013-ի հունիսի 24-ին բացի մետրոյից գործարկվեց քաղաքային գնացքի առաջին գիծը։ 2018-ին քաղաքում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը։ 2021 թվականին քաղաքը դառնում է 800 տարեկան։ Ռուսաստանում այս տարին Նիժնի Նովգորոդի տարին է։
Remove ads
Բնակչություն
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads