Դոնեցի բլրաշար
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դոնեցի բլրաշար, բարձրավայր է Արևելաեվրոպական հարթավայրի հարավում, Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին։ Դոնեցի բլրաշար անվանումը առաջին անգամ հնչել է 1827 թվականին, հայտնի աշխարհագրագետ Ե. Պ. Կովալևսկու աշխատություններում[1]։

Բլրաշարի ընդհանուր մակերեսը կազմում է 23000 կմ²[2], երկարությունը մոտ 370 կմ, լայնությունը 160 կմ։ Միջին բարձրությունները ընկնում են 200-300 մետր բարձրության վրա ծովի մակերևույթից, ամենաբարձր կետն է Մոգիլա Մեչետնայան՝ 367 մետր (Պետրովսկոե քաղաք, Լուգանսկի մարզ)[3]։
Բլրաշարի ջրային հոսքերը կարելի է բաժանել երեք մասերի՝ հյուսիսային (Սևերսկի Դոնեցի ավազան), հարավային (Ազովի ծովի ավազան) և արևմտյան (Դնեպրի ավազան)։
Remove ads
Ծանոթագրություններ
Տես նաև
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads