ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Երևանի Պետական Համալսարանի կազմում գործող ֆակուլտետ[1]։

Արագ փաստեր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան ...

Պատմություն

Արևելագիտության առաջին դասախոսը գրականագետ և արևելագետ Գևորգ Ասատուրն էր, ով 1921 թվականին աշխատանքի է հրավիրվում որպես վրացերենի և Արևելքի գրականության դասախոս։ 1923 թվականին Թավրիզից ԵՊՀ է հրավիրվում լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Նա դասավանդում է բազմաթիվ առարկաներ, այդ թվում` պարսկերեն, սանսկրիտ, պարսից լեզվի պատմություն և այլն։ 1940 թվականին սեպտեմբերից Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվում է արևելյան բանասիրության ամբիոն։ Նույն թվականին բացվում է նաև Արևելյան լեզուների և գրականության բաժինն իր երկու` իրանական և արաբական ճյուղերով։ Որպես առանձին կառույց` Արևելագիտության ֆակուլտետը կազմավորվում է 1968 թ-ին։ Ֆակուլտետի ղեկավարությունը ստանձնում է պրոֆեսոր Գեորգի Նալբանդյանը։ Նախնական շրջանում ֆակուլտետն ունեցել է մասնագիտական երկու ամբիոն` Արևելյան բանասիրության և Արևելքի պատմության։

Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արևելագիտական նշանավոր կենտրոնների հետ՝ Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների և առանձին գիտնականների հետ։ Ֆակուլտետը համագործակցում է նաև Մատենադարանի, Իրանագիտական կովկասյան կենտրոնի, «Իրան-Նամե» արևելագիտական հանդեսի և արևելագիտական այլ կենտրոնների հետ[2]։

Remove ads

Ամբիոններ

Ներկայումս Արևելագիտության ֆակուլտետում գործում են Իրանագիտության, Արաբագիտության և Թյուրքագիտության ամբիոնները։ Արևելագիտության ներկայիս պահանջներին համապատասխան` ֆակուլտետում ուսումնասիրվում են նաև հնդկերեն, աֆղաներեն, սանսկրիտ, բելուջերեն, քրդերեն և եբրայերեն[3]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads