Երաժշտության թագավորական ակադեմիա

կոնսերվատորիա Լոնդոնում From Wikipedia, the free encyclopedia

Երաժշտության թագավորական ակադեմիաmap
Remove ads

Երաժշտության թագավորական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Music), կոնսերվատորիա, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում և ղեկավարվում է Լոնդոնի համալսարանի կողմից։

Արագ փաստեր Երաժշտության թագավորական ակադեմիա, Տեսակ ...

Երաժշտության թագավորական ակադեմիան հիմնադրվել է 1822 թվականին և հանդիսանում է Մեծ Բրիտանիայի երաժշտության բարձրագույն կրթության ամենահին հաստատությունը[4][5]։ Ուսումնական հաստատությունը թագավորական խնամակալության ներքո է գտնվում 1830 թվականից[6]։ Բրիտանական օրենսդրության համաձայն, Երաժշտության թագավորական ակադեմիան ունի նաև բարեգործական կարգավիճակ[7]։ Երաժշտական ակադեմիայի շենքը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ Ռեջենթ զբոսայգու հարևանությամբ։

Ակադեմիան ունի իր սեփական թանգարանը, որը պարունակում է, մասնավորապես, հին լարային գործիքների (1650-1740), դաշնամուրների (1790-1850) հավաքածու, ինչպես նաև Հենրի Պուրսելի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆերենց Լիստի, Յոհաննես Բրամսի և այլ հայտնի երաժիշտների ձեռագրեր[8]։ Ակադեմիայի շրջանավարտների թվում էին Ջոն Բարբիրոլլին, Ջոն Պեյք Գուլլանն, Էլթոն Ջոնը, Էնի Լենոքսը, Մայքլ Նայմանը, Սայմոն Ռեթլը, Արթուր Սալիվանը, Ինգա Կալնան, Ջեյկոբ Կոլիերը։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads