Երվանդ Բ

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Երվանդ Բ (ծն.թ. անհայտ - մ.թ.ա. մոտ 344), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյանի զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա. VI դարում խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ։ Ամուսնացել է Աքեմենյան Արտաքսերքսես թագավորի դստեր՝ Հռոդոգունեի հետ։ Ըստ Քսենոփոնի, Երվանդի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Մ.թ.ա. 386 թվականից հետո Երվանդը Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II-ի դեմ։ Ապստամբության ճնշումից հետո Երվանդը կրկին հպատակվել է Արտաքսերքսեսին և ճանաչվել Միսիայի սատրապ։ Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդն ի վերջո հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։

Արագ փաստեր Երվանդ Բ, Երվանդ Բ Երվանդունի ...
Remove ads

Գրականություն

  • Քսենոփոն, Անաբասիս, Երևան, 1970։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads