Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
թատրոն Երևանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, թատրոն Երևանում։ Հիմնադրվել է 1967 թվականին։ Հիմնադիրը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանն է[1]։
Remove ads
Պատմություն
Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան)։ Թատրոնն ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն՝ Մոսկվա, Թիֆլիս, Դոնի Ռոստով, Փարիզ, Լեոն, Նիս, Վալանս, Հալեպ, Բեյրութ, Լոնդոն, Լոս Անջելես, Գդանսկ, Գյուլա (Հունգարիա), Կրայովա (Ռումինիա), մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոների։
Թատերախմբի կազմում ընդգրկված են Արթուր Ութմազյանը, Գուժ Մանուկյանը, Հրաչյա Հարությունյանը, Լուիզա Ղամբարյանը և ուրիշներ։ 1986 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը։
Դրամատիկական թատրոնը խաղացանկային թատրոն է, խաղացանկում ներառված են և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործություններ։ Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի անուն ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից։
Թատրոնն ունի ստեղծագործական ու տեխնիկական բաժիններ` նկարչական, թատերախմբի, գրական, բեմադրական մաս, վարչակազմ, երաժշտական ու լուսային ձևավորման բաժիններ, գեղարվեստական խորհուրդ, տնօրինություն։
Հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների[2]։
Remove ads
Հասցե
Երևանի դրամատիկական թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Իսահակյան փողոցի 28 շենքում։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads