Զաք Էֆրոն

From Wikipedia, the free encyclopedia

Զաք Էֆրոն
Remove ads

Զաքարի Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն (անգլ.՝ Zachary David Alexander Efron, հոկտեմբերի 18, 1987(1987-10-18)[1], Սան Լուիս Օբիսպո, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել «Ավագ դպրոցի մյուզիքլ» ֆիլմաշարի, «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը», «Հաջողակը», «Այդ անհարմար պահը», «Սրտի 128 զարկ րոպեում», «Հարևաններ։ Պատերազմի ճանապարհին», «Թեթև վարքով պապիկը» ֆիլմերում, ինչպես նաև «Հավերժական ամառ» հեռուստասերիալում իր կատարած դերերով։

Արագ փաստեր Զաք Էֆրոն, Ի ծնե անուն՝ ...
Remove ads

Կենսագրություն

Զաք Էֆրոնը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 18-ին էլեկտրակայանում աշխատող ինժեներ Դեյվիդ Էֆրոնի և Սթարլի Բասքեթի ընտանիքում։ Մեծացել է փոքր եղբոր՝ Դիլանի հետ, որը 5 տարով փոքր է Զաքից։ Զաք Էֆրոնը ունի հրեական արմատներ[2][3]։

4 տարեկանից սկսած արդեն մասնակցել է դպրոցական թատրոնի ներկայացումներին։ 15 տարեկանից սկսած մասնակցություն է ունեցել հեռուստանկարահանումներին։ 2000-2001 թվականներին հաճախել է Ալլան Հենքոքի քոլեջին (անգլ.՝ Allan Hancock College) կից երաժշտական դպրոցը (անգլ.՝ Pacific Conservatory of the Performing Arts) Սանտա-Մոնիկայում[4]։

2006 թվականին Կալիֆոռնիայի Արրոյո Գրանդե քաղաքում ավարտել է դպրոցը և ընդունվել է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, սակայն հետաձգել է ուսումը նկարահանումների պատճառով։

Remove ads

Կարիերա

Thumb

2002 թվականին Էֆրոնը՝ որպես հրավիրված դերասան, նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Լուսատիտիկ», «Շտապ օգնություն» և «Պաշտպան»։ Նա կատարել է Քամերոն Բեյլի դերը «Հավերժական ամառ» հեռուստասերիալի մի քանի սերիաներում։ Ամենասկբից պլանավորվել էր, որ նրա կերպարը կլինի ժամանակավոր, բայց Էֆրոնի կերպարը դարձավ պարբերական։ «Հավերժական ամառ» հեռուստասերիալում նկարահանվելու հետ միաժամանակ նա նաև նկարահանվել է «C.S.I.: Հանցագործության վայր Մայամի», «Ջրային ոստիկանություն. Հատուկ ջոկատ», «Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի ու Կոդիի կյանքի» և The Replacements հեռուստասերիալներում։ Երիտասարդ կատարողների մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվել է հեռուստաֆիլմում կատարած լավագույն դերակատարում անվանակարգում Supporting Young Actor մինի-սերիալում կատարած դերի համար[5]։ 2005 թվականին նա կատարել է գլխավոր հերոսի դերը Hope Partlowի «Sick Inside» երգի տեսահոլովակում։

2005 թվականը դարձավ շրջադարձային Էֆրոնի կյանքում։ Disney Channel ընկերությունը քասթինգ հայտարարեց Քեննի Օրթեգի «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմի գլխավոր դերի համար։ Զաքը կարդացել է երկխոսություն 16-ամյա Վանեսսա Հադջենսի հետ և ստացել է բասկետբոլի աստղ Թրոյ Բոլտոնի դերը։ Նա պետք է պարեր և երգեր, բայց այդ պահին Զաքն ընդամենը 18 տարեկան էր, և նրա ձայնը շարունակում էր փոխվել։ Որոշվեց Զաքի ձայնը համադրել երգիչ և դերասան Դրյու Սիլիի ձայնի հետ։

Thumb
Զաք Էֆրոնը 2012 թվականին

2006 թվականին «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմը թողարկվեց և մեծ հաջողություն ունեցավ[2]։ Բնականաբար Դիսնեյ հեռուստաալիքը որոշեց ֆիլմի շարունակության նկարահանումները չհետաձգել, բայց Զաքը պայման դրեց, թե ինքը կնկարահանի շարունակությունում միայն այն դեպքում, եթե իրեն թույլ չտան ինքնուրույն երգել։

Ֆիլմի երկրորդ մասը՝ «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ» ֆիլմը, ցույց տվեց, որ Զաքը հաջողությամբ է կատարել իր առաջադրանքը։ Ֆիլմի սաունդթրեքը դարձավ 2007 թվականի ամենավաճառվող սկավառակը։ Սայմոն Քոուելի ձայնագրման ընկերությունը առաջարկել է Զաքին ձայնագրել սկավառակ, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ ուզում է կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա։

Այդ ժամանակ պրոդյուսերներն անցկացրել են քասթինգ «Մազերի լաք» Բրոդվեյական մյուզիքլի հիման վրա ֆիլմի նկարահանելու համար։ Զաքին հաստատեցին Լինկ Լարքինի դերում։ Այդ ֆիլմը Զաքին ճանաչում բերեց[6]։

Հետագայում թողարկվել են ոչ պակաս հայտնի ֆիլմեր Զաք Էֆրոնի մասնակցությամբ, որոնցում նա կատարել է գլխավոր դերեր. դրանք են՝ «Ես և Օրսոն Ուելլսը», «Հայրիկը կրկին 17 տարեկան է», «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կայնքը», «Հաջողակը» և այլն։

Անձնական կյանք

2008 թվականին զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը (անգլերեն) Forbes ամսագրում 5,8 միլիոն դոլլար աշխատավարձով[7]։

People ամսագիրը 2007 թվականին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Էֆրոնը և Վանեսա Հադջենսը սկսել են հանդիպել 2005 թվականին՝ High School Musical ֆիլմի նկարահանումների ժամանակ[8][9][10], զույգը բաժանվել է 2010 թվականի դեկտեմբերին[11]։

2013 թվականին Զաք Էֆրոնը բուժվել է ալկոհոլիզմից և տոքսիկոմանիայից[12]։

Remove ads

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Հայերեն անվանում ...
Remove ads

Սկավառակագրություն

Thumb

Զաք Էֆրոնի ձայնագրություններից ընդգրկվել են հետևյալ ֆիլմերի սաունդթրեքներում.

  • 2007: «Մազերի լաք» — 2 երգ։
  • 2007: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 2» — 8 երգ։
  • 2009: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 3» — 10 երգ։
  • 2009: «Ես և Օրսոն Ուելլսը» — 1 երգ։

Մրցանակներ

2006 թվական

2008 թվական

  • Critics Choice Award: Լավագույն երգ ֆիլմից «Մազերի լաք» («Come So Far»)
  • MTV Movie Award: Տարվա հայտնություն («Մազերի լաք»)

2009 թվական

2011 թվական

  • People’s Choice Awards: Սիրված կինոդերասան (մինչ 25 տարեկան) («Զաք Էֆրոն»)

2012 թվական

2013 թվական

2014 թվական

  • MTV Movie Awards: Լավագույն տեսարան առանց վերնաշապիկի («Այդ անհարմար պահը»)
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads