Էդգար Սևիկյան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էդգար Մարտիրոսի Սևիկյան (օգոստոսի 8, 2001[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուսաստանցի հայ ֆուտբոլիստ, «Ֆերենցվարոշ» հունգարական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան։
Remove ads
Ակումբային կարիերա
Մոսկվայի Լոկոմոտիվի սան է։ Էդգարի հայրը ապրում է Մոսկվայում[2]։ 2017 թվականին մեկնում է Վալենսիա տեսակցելու մորը և եղբորը, այսպիսով նրան հնարավորություն է ընձեռնվում դառնալ իսպանական Լևանտեի ֆուտբոլիստ։ Էդգարից հետո Լեվանտեի ակադեմիա է ընդունվում նաև եղբայրը[3][4]։ 2019 թվականի հունիսի 22-ին ակումբի հետ կնքում է պրոֆեսիոնալ պայմանագիր երեք տարի ժամկետով[5]։
2020 թվականի հունվարի 19-ին նորմաուտն է նշում «Ատլետիկո Լևանտե» ակումբում, փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսում «Սաբադել» ակումբի դեմ խաղում (0:1)[6]։ Մեկ շաբաթ անց մասնակցելով հիմնական կազմում Էրկուլեսի դեմ խաղում դառնում է գոլի հեղինակ՝ թիմին բերելով հաղթանակ 3:1 հաշվով[7]։
2020 թվականի դեկտեմբերի 5-ին նորամուտն է նշում Իսպանիայի Լա Լիգայի առաջնությունում՝ 83-րդ րոպեին փոխարինման մտնելով Խետաֆեի դեմ խաղում (3:0)[8][9], արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել[10]։
2022 թվականի հուլիսից տեղափոխվել է Ռուսաստանի առաջնության «Պարի Նիժնի Նովգորոդ» ակումբ։ Ռուսական ակումբում արդյունավետ խաղ ցուցադրելուց հետո փոխում է ակումբային գրանցումը և 2024 թվականի հունվարիի 17-ից հանդես է գալիս հունգարական «Ֆերենցվարոշ» ակումբում։
Remove ads
Կարիերան հավաքականում
Խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում[11][12]։
2023 թվականի սեպտեմբերին հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքականի ուսումնական հավաքին մասնակցելու, բայց հրաժարվել է մասնակցել հայտարարելով, որ արդեն ընդունել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը[13]։ Հավաքականում առաջին գնդակը խփել է 2024 թվականի մարտի 27-ին Պրահայում՝ Չեխիայի հետ կայացած ընկերական խաղում[14]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads