Էդուարդ Զոհրաբյան (պատմաբան)

հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան (հունվարի 15, 1957(1957-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Արագ փաստեր Էդուարդ Լենդրուշի Զոհրաբյան, Ծնվել է ...
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդիկ Զոհրաբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոհրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է 1957 թվականի մարտի 3-ին Երևանում։ 1975 թ. ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը։ 1975-1980 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1976-1978 թթ. միաժամանակ ուսանել է նաև ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ Իրավագիտություն մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ։ 1979-1980 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Խորհրդի անդամ։ 1981-1983 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի օգնական։ 1983-1988 թթ. ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում «ԽՄԿԿ Պատմություն» մասնագիտությամբ։ 1986-1990 թթ. աշխատել է Հայաստանի Լենինյան Կոմունիստական Երիտասարդական միությունում, ապա՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում։ Միաժամանակ դասավանդել է Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում։ 1990 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում՝ 1990-2005 թթ. որպես ասիստենտ, 2005 թվականից՝ դոցենտ։ 2000 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գիտության զարգացումը Հայաստանում 1960-1980-ական թվականներին» թեմայով։ 2002-2004 թթ. եղել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր[1]։

Remove ads

Գիտական հետազոտությունների շրջանակը

Դասավանդում է Հայոց պատմություն, Վրաստանի և Ադրբեջանի պատմություն։ Գիտական հետազոտությունների ոլորտում են գիտության կազմակերպման, ՀՀ Սոցիալական նոր կառուցվածքի ձևավորման, Հայոց ցեղասպանության, Վրաստանի և Ադրբեջանի պատմության մի շարք հիմնախնդիրներ։ Ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվմեկ մենագրաւթյան, ոծների, ուսումնական ծրագրերի և ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։

Երկեր

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads