Էրազմ Ռոտերդամցի

From Wikipedia, the free encyclopedia

Էրազմ Ռոտերդամցի
Remove ads

Դեսիդերիոս Էրազմոս Ռոտերդամցի (լատ. Desiderius Erasmus Roterodamus, հոկտեմբերի 28, 1466[1][2][3], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1][3] - հուլիսի 12, 1536[4][5], Բազել, Շվեյցարիա[1]), նիդեռլանդական հումանիստական գրականության ամենաականավոր դեմքը։

Արագ փաստեր Էրազմ ՌոտերդամցիErasmus Roterodamus, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է Ռոտերդամ քաղաքում, ծագումով հոլանդացի էր, հոլանդական մի բյուրգերի «ապօրինի զավակը»։ Վաղ հասակից զրկվելով ծնողներից` նա ստիպված է լինում վանք մտնել թե՛ իր գոյությունը պահպանելու, թե՛ ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա մնում է մոտ երկու և կես տարի։ Նա ամբողջ ժամանակը նվիրում է ուսման գործին, սովորում է դասական լեզուներ և ուսումնասիրում հին հունական ու հռոմեական գրողների գործերը։ Վանքից դուրս գալով` 1496-ին ուսումը շարունակելու նպատակով գնում է Փարիզ։ Այնուհետև սկսում է ճանապարհորդություններ կատարել Եվրոպայում, լինում է իր հայրենքում, Նիդերլանդներում, Իտալիայում, ապա անցնում է Անգլիա։ Քեմբրիջի համալսարանում դասավանդում է հունարեն և աստվածաբանություն։ Ծանոթանում է Թոմաս Մորի հետ և դառնում նրա ամենամոտ բարեկամներից մեկը։

Վերադառնալով Անգլիայից` նա ապրում է Գերմանիայում, մի քանի տարի ծառայում է Կառլոս V-ի պալատում։ Կյանքի վերջին տարիներին անցկացնում է Շվեյցարիայում, որտեղ էլ մահանում է[11]։

Remove ads

Ստեղծագործություններ

  • «Գովք հիմարության» (թարգմանվել է հայերեն Վահե Միքայելյանի կողմից[12])[13]
  • «Դատողություն կամքի ազատության մասին»
  • «Քրիստոնյա մարտիկի զենքը»

Էրազմ Ռոտերդամցին հայերեն

  • Գովք հիմարության, Ե., Հայպետհրատ, 1964, 343 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Վ. Միքայելյան։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads