Էրիկ Փիլոյան

հայ ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Էրիկ Փիլոյան (հունվարի 29, 2001(2001-01-29)), հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Ուրարտու» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Փիլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Էրիկ Փիլոյան, Ծննդյան ամսաթիվ ...

Ակումբային

Փիլոյանը եղել է «Ուրարտու» ակումբի ակադեմիայի սան։ Նա իր կարիերան սկսել է «Ուրարտուի» պահեստային թիմի կազմում՝ Հայաստանի առաջին լիգայում՝ դա համատեղելով առաջին թիմում հազվադեպ ելույթների հետ[1][2]։

2021 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Փիլոյանը մեկ տարով վարձավճարով տեղափոխվել է «ԲԿՄԱ», որը Հայաստանի Բարձրագույն խմբի 2021-2022 մրցաշրջանի նորեկ ակումբն էր, սակայն արդեն 2022 թվականի հունվարին հայտարարվել է, որ նա կվերադառնա իր հարազատ ակումբ, որտեղ շարունակել է խաղալ ինչպես հիմնական, այնպես էլ պահեստային կազմում[3][4]։

Remove ads

Միջազգային

Էրիկ Փիլոյանը հրավիրվել է Հայաստանի Մ-17 և Հայաստանի Մ-21 հավաքականներ։ 2023 թվականի մարտի 17-ին հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից։

Փիլոյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2023 թվականի մարտի 28-ին, Կիպրոսի դեմ ընկերական խաղում, որն ավարտել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը[5][6][7][8][9]։

Ձեռքբերումներ

Ակումբ

«Ուրարտու»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads