Թալիում

քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia

Թալիում
Remove ads

Թալիում (լատին․՝ Thallium), քիմիական տարր է, որի նշանն է Tl, պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 81, ատոմական զանգվածը՝ 204,37: Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 6s26p: Պատկանում է ծանր մետաղների խմբին։ Թալիումը սպիտակ-արծաթավուն, փափուկ մետաղ է։

Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
81
Թալիում
204,383
4f145d106s26p1
Remove ads

Պատմություն

Թալիումը սպեկտրային եղանակով հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու. Քրուկսը, 1861 թվականին[6]։ Մաքուր մետաղական թալիումը հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս Կլոդոմ Օգյուստ Լամը, Քուրսկից անկախ 1862 թվականին[7]։

Անվան ծագում

Տարրը իր անվանումը ստացել է սպեկտրային կանաչ բծերի և կանաչ գույնի շնորհիվ[8]։ հին հունարեն՝ θαλλός - երիտասարդ, կանաչ ճյուղ բառից։

Բնության մեջ

Ցրված տարր է, երկրի կեղևում նրա պարունակությունը՝ 4,5•10−5 % (ըստ զանգվածի)։ Պարունակվում է երկաթի կոլչեդանում, պղնձում, երկաթում, պոտաշում։ Թալիումը ծանր մետաղ է։ Հայտնի է թալիումի յոթ միներալներ (կրուկսիտ (Cu, Tl, Ag)2Se, լորանդիտ TlAsS2, վրբաիտ Tl4Hg3Sb2As8S20, գուտչինոսնիտ (Pb, Tl)S•Ag2S•5As2S5, ավիցեննիտ Tl2O3), որոնք հազվադեպ են հանդիպում։

Թալիումի հիմնական զանգվածը կապված է սուլֆիդների և հիմնականում երկաթի դիսուլֆիդի հետ։ Երկաթի դիսուլֆիդի կազմված է մոտ 0,1-0,2 % թալիումից, հաճախ այդ թիվը հասնում է 0,5 %-ի։ Որպես խառնուրդ առկա է մանգանի և երկաթի բնական օքսիդներում[9]։

Թալիումի միջին պարունակությունը (ըստ զանգվածի).

  • երկրի ընդերքում՝ 4,5×10−5 %
  • ժայռերում՝ 10−6 %
  • հիմնական ժայռերում՝ 2×10−5 %
  • ծովի ջրում՝ 10−9 %
Remove ads

Իզոտոպներ

Ունի երկու կայուն իզոտոպ՝ 203T1 և 205T1, արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր է 204Tl (T1/2 = 3,5 տարի)[10], 206Tl (Т1/2 = 4,19 ր), 207Tl (Т1/2 = 4,78 ր), 208Tl (Т1/2 = 3,1 ր) և 210Tl (Т1/2 = 1,32 ր)։

Ստացում

Թալիումը ստացվում է աղերի ջրային լուծույթների էլեկտրոլիզից և այլ եղանակներով։ Թալիումի միացությունները խիստ թունավոր են։ Մաքուր տեխնիկական թալիում այլ տարրերից մաքրում են բովման միջոցով (Ni, Zn, Cd, In, Ge, Pb, As, Se, Te)։

Հատկություններ

Thumb
(TlPbAs5S9) բյուրեղները

Թալիումը ծանր, սպիտակ-արծաթավուն, փափուկ մեաաղ է, հալման ջերմաստիճանը՝ 303,6 °C, եռմանը՝ 1457 °C, խտությունը՝ 11850 կգ/մ3, միացություններում՝ միարժեք կամ եռարժեք։ Թալիումը օդում օքսիդանում է՝ պատվելով T12O օքսիդի շերտով։ Իոնիզացման էներգիան՝ Tl0→Tl2+→Tl3+→Tl4+ համապատասխանաբար 6,106; 20,42; 29,8; 50,0 թվերով[11]։

Տաքացնելիս միանում է հալոգեններին, ծծմբին, ֆոսֆորին և այլն։ Բազմաթիվ մետաղների հետ առաջացնում է կայուն համաձուլվածքներ, որոնց վրա էլ հիմնված է նրա կիրառությունը։

Remove ads

Կիրառություն

Թալիումը բոլոր մետաղների և համաձուլվածքների շարքում ունի ամենացածր հալման ջերմաստիճանը (tհալ. = −61 °C)։ 201Tl նուկլիդը կիրառվում է բժշկության մեջ, սրտի հետազոտությունների համար։

Մշակույթում

Ագաթա Քրիստիի «Գունատ ձի» (անգլ.՝ «The Pale Horse») դետեկտիվ պատմվածքում թալիումի աղերը օգտագործվում են որպես թույն։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads