Թանսու Չիլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թանսու Փենբե Չիլլեր (թուրքերեն՝ Tansu Penbe Çiller, մայիսի 24, 1946[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4]), թուրք տնտեսագետ և քաղաքական գործիչ։ Դեռևս առաջին և միակ կինը, ով զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։
Remove ads
Կարիերայի սկիզբը
Ավարտել է Ստամբուլի համալսարանի կանանց համար նախատեսված տնտեսագիտության Ռոբերի քոլեջը։ Գիտական ուսումնասիրություններ է կատարել Կոնեկտիկուտի համալսարանում և Եյլի համալսարանում։ 1978 թվականից դասավանում է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ 1983 թվականից ունի պրոֆեսորի կոչում։ Զուգահեռ աշխատել է նաև Ստամբուլի բանկի գործադիր տնօրեն։
Քաղաքական կարիերա
Ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվում է 1990 թվականի նոյեմբերից՝ համալրելով պահպանողական «Ճշմարիտ ուղի կուսակցության» շարքերը։ 1991 թվականին դարձել է թուրքական մեջլիսի անդամ՝ Ստամբուլից։ Սուլեյման Դեմիրելի կոալիցիոն կառավարության օրոք զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի հունիսին դարձել է միևնույն կուսակցության առաջնորդը։
1996-1997 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոն։ Ակտիվ պայքար է ծավալել անջատողական քրդերի և ԱՍԱԼԱ-յի դեմ։ 1993 թվականի հունիսի 25-ից մինչև 1996 թվականի մարտի 6-ը զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը։ Նրա կառավարման օրոք կնքվել է մաքսային համաձայնագիրը՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ 2002 թվականին վերջնականապես հեռացել է մեծ քաղաքականությունից։ Ներկայումս զբաղեցնում է Ստամբուլի քաղաքապետի քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads