Թբիլիսիի սպորտի պալատ

From Wikipedia, the free encyclopedia

Թբիլիսիի սպորտի պալատmap
Remove ads

Թբիլիսիի սպորտի պալատ (վրաց.՝ თბილისის სპორტის სასახლე ), մարզական համալիր, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Արագ փաստեր Թբիլիսիի սպորտի պալատთბილისის სპორტის სასახლე, Տեսակ ...

Արենան օգտագործվում է բասկետբոլի, ձեռքի գնդակի, ձյուդոյի, թենիսի և բռնցքամարտի մարզումների և մրցաշարերի համար։

Այն բանից հետո, երբ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին հաղթանակ տարավ Մանկական Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում, պարզ դարձավ այն, որ 2017 թվականի Մանկական Եվրատեսիլն անց է կացվելու հենց այստեղ։

Remove ads

Պատմություն

Թբիլիսիի սպորտի պալատը կառուցվել է 1961 թվականին, իսկ նույն տարվա մայիսի 26-ին տեղի է ունեցել համալիրի բացման արարողությունը։

Համարվում է վրացական «Դինամո Թբիլիսի» բասկետբոլային ակումբի տնային մարզադաշտը[2]։ Այն խոշորագույն բասկետբոլային արենան է հետխորհրդային երկրներում։ Այն կառուցվել է ճարտարապետ Վլադիմիր Ալեքսի-Մեսխիշվիլիի, Յուրի Կասրաձեի, Բարա Ջափարիձեի և Դավիթ Կաճայայի։

2007 թվականին այն վերանորոգվել է և օգոստոսի 22-ին վերաբացվել։

Նախագծվում է անցնացնել վերակառուցողական աշխատանքների երկրորդ փուլը, որի ժամանակ կվերանորոգվի շենքի տանիքը։ Վերանորոգման ընդհանուր արժեքը գնահատվում է 5 միլիոն ԱՄՆ դոլար։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads